News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դժգոհություն է հայտնել Ադրբեջանի պաշտոնյաների մի շարք անիրատեսական մեկնաբանությունների կապակցությամբ։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում նախարարները քննարկել են Թեհրանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հաղորդում է Tasnim-ը:

Դժգոհություն հայտնելով վերջին օրերի որոշ անիրատեսական հայտարարությունների կապակցությամբ՝ Աբդոլլահիանը երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը, ինչպես նաեւ նրանց ներքին գործերին չմիջամտելը կարեւոր եւ հիմնարար սկզբունք է անվանել։ 

Նրա խոսքով ՝ հարեւանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կապերի զարգացումը Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունն է։ Ընդգծելով երկու երկրների միջեւ կապերի համակողմանի զարգացման անհրաժեշտությունը՝ նա իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է միանալ «3+3» մեխանիզմի շրջանակում միջոցառումներ անցկացնելու իրանական նախաձեռնությանը, որի նպատակն է դիվանագիտական ճանապարհով լուծել տարածաշրջանային խնդիրները։

Ւր հերթին, Ադրբեջանի արտգործնախարարը մատնանշել է Աստանայում երկու երկրների նախագահների վերջին հանդիպումը՝ Թեհրանում եւ Բաքվում պաշտոնական անձանց միջեւ բանակցություններն ու շփումները որակելով դրական: Բայրամովը Ադրբեջանի Հանրապետության պատրաստակամությունն է հայտնել՝ ամրապնդելու կապերը Իրանի հետ եւ լուծելու թյուրըմբռնումները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ