News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Քուվեյթում յոթ բանտարկյալների մահապատժի են ենթարկել։ Պետական լրատվական KUNA գործակալությունը հաղորդում է, որ բոլոր մահապատժի ենթարկվածները դատապարտվել են դիտավորյալ սպանության եւ այլ հանցագործությունների համար։ Նրանց թվում են երեք քուվեյթցի տղամարդիկ, մեկ քուվեյթցի կին, սիրիացի, պակիստանցի եւ եթովպացի։

Քուվեյթը հայտնել է, որ մահապատիժներն իրականացվել են կենտրոնական բանտում, հայտնում է AP-ն։

«Նրանք զոհերին զրկել են այս աշխարհում իրենց ամենասուրբ իրավունքից՝ կյանքի իրավունքից»,- ասվում է Քուվեյթի դատախազության հայտարարության մեջ։

Քուվեյթում մահապատիժներ չեն իրականացվել 2017 թվականից, երբ նմանատիպ զանգվածային մահապատիժ իրականացվեց յոթ բանտարկյալների, այդ թվում՝ իշխող ընտանիքի անդամի նկատմամբ։

Եվրամիությունը անմիջապես քննադատել է մահապատիժները, որոնք, նրա խոսքով, համընկել են Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Շինասի այցի հետ։

Շինասն իր հայտարարության մեջ հատուկ զգուշացրել է, որ դա «հետեւանքներ կունենա Քուվեյթն առանց վիզայի ցուցակում ներառելու առաջարկի քննարկման ժամանակ»: Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը պետք է քվեարկեր ԵՄ-ում Քուվեյթի եւ հարեւան Կատարի բնակիչների համար վիզային ռեժիմը վերացնելու առաջարկի շուրջ։ ԵՄ-ն առանձին պլանավորել է Քուվեյթի դեսպանին Բրյուսել կանչել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ