News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասը Եվրասիայի համար ռազմավարական տրանսպորտային հանգույց է, որտեղ հատվում են առեւտրային ուղիները, որոնք անցնում են Արեւելքից Արեւմուտք եւ Հարավից Հյուսիս։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաեւը։

Նրա խոսքով՝ աշխարհն անցնում է բազմաբեւեռ սարքի կայացման բարդ փուլով։

«Դա, մասնավորապես, դրսեւորվում է տնտեսական հզորության ցրման եւ քաղաքական որոշումների կայացման արեւմտյան կենտրոնների ամրապնդման մեջ։ Համաշխարհային տնտեսական ակտիվության կիզակետն արդեն տեղափոխվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Ակնհայտ է միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի հարմարվողականության պահանջարկը բազմաբեւեռ աշխարհակարգի իրողություններին։ Եթե մենք հեղափոխական ցնցումներ չենք ուզում, ընդհանուր շահերից է բխում աջակցել այդ գործընթացին։ Նման պայմաններում Եվրասիական մեծ գործընկերության մասին ռուսական նախաձեռնությունն առանձնահատուկ նշանակություն է ստանում։    

Խոսելով Մեծ Եվրասիայի մասին՝ մենք առաջին հերթին նկատի ունենք համամայրցամաքային ինտեգրացիոն ուրվագծի ձեւավորումը։ Դրա հիմքը կարող են կազմել Եվրասիայում գոյություն ունեցող բազմակողմ կառույցները, ազատ առեւտրի գոտիների մասին համաձայնագրերը։ Ռուսաստանն ամենաակտիվ կերպով ներգրավված է Եվրասիական մեծ գործընկերության ստեղծման գործընթացում։ Աշխատում է ԵՏՄ-ի եւ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համադրման ուղղությամբ։ Արագ տեմպերով արդիականացնում եւ ավելացնում ենք Անդրսիբիրյան եւ Բայկալ-Ամուրի մայրուղու թողունակությունը, կառուցում ենք Հյուսիս-Հարավ եւ Եվրոպա-Արեւմտյան Չինաստան տրանսպորտային միջազգային միջանցքներ, զարգացնում ենք Կասպյան տարածաշրջանի տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքները: Սա այն է, ինչ կկազմի ապագա Մեծ Եվրասիայի ենթակառուցվածքային շրջանակը։

Հարավային Կովկասը Եվրասիայի համար ռազմավարական տրանսպորտային հանգույց է, որտեղ հատվում են առեւտրային ուղիները, որոնք անցնում են Արեւելքից Արեւմուտք եւ Հարավից Հյուսիս։ Անշուշտ, կարեւոր նշանակություն ունի համատեղ լոգիստիկ նախագծերի իրականացումը, ներառյալ Հյուսիս-Հարավ միջանցքի հետագա զարգացումը։ Դրա շուտափույթ գործարկման նպատակով ողջունում ենք հայկական եւ ադրբեջանական կողմերի ջանքերը տարածաշրջանում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Անցյալ տարի ստեղծվեց հատուկ հարթակ՝ «3+3», որի շրջանակներում քննարկվում են նաեւ այս բոլոր հարցերը։ Հաղորդակցությունների զարգացումը կնպաստի անցյալ տարի մերձկասպյան պետությունների միջեւ տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին ուժի մեջ մտած համաձայնագրին: Դրա իրականացումն ուղղված է Կասպից ծովի տարածաշրջանը խոշոր միջազգային լոգիստիկ հանգույցի վերածելուն․․․»,-նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Գերմանացի իրավապաշտպանները Բոննի կոնֆերանսի մասնակիցներին կոչ են անում պահանջել Բաքվից ազատ արձակել հայ բանտարկյալներին
Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Սպանբենբեգը կոչ է արել համաժողովի մասնակիցներին, միջազգային հանրությանը եւ իրավապաշտպան...
Հայաստանի ԱԳՆ-ի կայքում դեռևս բացակայում են «Լեռնային Ղարաբաղ» և «44-օրյա պատերազմ» բաժինները
Տարօրինակ զուգադիպությամբ նյութերն անհետացել են անմիջապես այն բանից հետո, երբ Բաքուն հայտարարեց, թե իրենք «խնդիր են տեսնում Հայաստանի արտգործնախարարության կայքում»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ