News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արծաթի համաշխարհային պահանջարկը 2022 թվականին կաճի 16 տոկոսով՝ մինչեւ 1,21 միլիարդ ունցիա, ինչը կարող է հանգեցնել այս մետաղի ռեկորդային (մի քանի տասնամյակ տեւող) դեֆիցիտի։ Այս մասին տեղեկությունը պարունակվում է The Silver Institute-ի զեկույցում։

Ըստ ինստիտուտի վերլուծաբանների՝ պահանջարկը կաճի արդյունաբերական սպառողների, ոսկերչական իրերի արտադրողների եւ մանրածախ ներդրողների հետաքրքրության պատճառով, որոնք արծաթե ձուլակտորներ եւ մետաղադրամներ են գնում:

Հստակեցվում է, որ ավտոարտադրողները մեծացրել են արծաթի սպառումը, թեեւ այս հատվածին բաժին է ընկնում թանկարժեք մետաղի ընդհանուր պահանջարկի միայն 5 տոկոսը։ Գնումների եւս 10 տոկոսը վերաբերում է արեւային մարտկոցների արտադրությանը։

Կազմակերպության փորձագետների կանխատեսումների համաձայն՝ 2022 թվականին արծաթի շուկայում դեֆիցիտը կկազմի 194 միլիոն ունցիա՝ 2021 թվականի 48 միլիոն ունցիայի դիմաց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ