News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լեհաստանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ Վլադիմիր Զելենսկու բացատրությունը կարող է հակասել Ջո Բայդենի տված բացատրությանը, բայց կարո՞ղ է դա խաթարել ԱՄՆ-ի վերաբերմունքը Ուկրաինայի նախագահի՝ ռուսական ներխուժման ապագա պնդումների նկատմամբ:

Անցյալ երեքշաբթի համաշխարհային առաջնորդների շրջանում անհանգստություն կար, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի արևելքում գտնվող Պրզևոդովում տեղի ունեցած միջադեպը կարող է հանգեցնել պատասխան գործողությունների՝ դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն։ Իրավիճակն արագորեն հանդարտվեց, երբ Լեհաստանն ու ԱՄՆ-ն եզրակացրին, որ միջադեպը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռով, գրում է Newsweek-ը։

Սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ վերացավ ՆԱՏՕ-ի՝ «մեկը բոլորի համար, բոլորը մեկի» սկզբունքով էսկալացիայի սպառնալիքը, Ուկրաինայի նախագահը վստահեցնում էր՝ «Չեմ կասկածում, որ դա մեր հրթիռը չէ»։ Պատասխանելով Զելենսկու արձագանքի մասին հարցին՝ Բայդենը լրագրողներին ասել է, որ «դա ապացույց չէ»։

Կիևին ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը մնում է անսասան, սակայն Բայդենի մեկնաբանությունները ցույց են տալիս, որ այդ երկրներն ամեն ինչում չէ, որ համաձայն են։ Հունիսին Զելենսկու օգնականները հերքեցին Բայդենի մեկնաբանություններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահը «չէր ուզում լսել» Ամերիկայի նախազգուշացումները ռուսական ներխուժումից առաջ:

Օգոստոսին New York Times-ի սյունակագիր Թոմաս Ֆրիդմանը նկարագրել էր «խորը անվստահություն» Բայդենի և Զելենսկու միջև՝ նշելով, որ ԱՄՆ պաշտոնյաները «շատ ավելի են անհանգստացած Ուկրաինայի ղեկավարությամբ, քան դա ցույց են տալիս»:

Ամերիկայի Կաթոլիկ համալսարանի պատմության պրոֆեսոր և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքականության պլանավորման գրասենյակի նախկին անդամ Մայքլ Քիմեյջը ասել է, որ «Ուկրաինան ունի շատ ագրեսիվ, ապագային միտված շփման ոճ՝ հիմնված սոցիալական սանցերի վրա», որը շատ արդյունավետ է: «Բայց դրա հետ կապված կան թերություններ և խնդիրներ, և մի փոքր տարօրինակ է, որ Զելենսկին հետքայլ չի անում այս իրավիճակում», - ասել է նա Newsweek-ին՝ նկատի ունենալով հրթիռի պայթյունը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ: «Կարծում եմ, որ երբեմն պատերազմի մասին Կւեւից ստացվող տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ հարցեր են ծագում»:

Կիմեյջն ասել է, որ Զելենսկիի առջև ծառացած միակ ռիսկը ոչ թե Լեհաստանում հրթիռային վեճն է, այլ «ավելի շուտ այն հոլիվուդյան պատմությունը, որ այդ ամենն արագ երջանիկ ավարտ է ունենալու, ինչը քիչ հավանական է»:

Հինգշաբթի Սինգապուրում Բլումբերգի նոր տնտեսության ֆորումում Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ «ես 100 տոկոսով չգիտեմ» հրթիռային հարձակման պատճառը։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Մոսկվան «վերջնական պատասխանատվություն է կրում միջադեպի համար»:

«Չեմ կարծում, որ դա երբևէ կազդի Զելենսկու իմիջի վրա, բայց կարծում եմ, որ նրա վստահությունը կխաթարվի», - ասել է թոշակի անցած ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավագ սերժանտ Դենիս Ֆրիցը: «Եթե նա ապագայում դուրս գա և ասի, որ «ռուսական զենքը հարվածել է դպրոցին կամ այլ քաղաքացիական օբյեկտներին», դա այժմ կարող է կասկածի տակ դրվել: Կարծում եմ՝ հաջորդ անգամ նա ավելի զգույշ կլինի», - ասել է նա Newsweek-ին:

«Կարծում եմ, որ նա պարզապես արձագանքեց խուճապից, քանի որ նրան անհրաժեշտ էր Արևմուտքի և Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը», - ավելացրել է Ֆրիցը:

Իր հերթին Հյուսիսարևելյան համալսարանի քաղաքականության պրոֆեսոր Մայա Քրոսն ասել է, որ Զելենսկին «կարող է կորցնել վստահությունը, եթե պարզվի, որ մեղադրանքներ է առաջադրում առանց որեւէ հիմքի, իսկ հետո հակառակն ապացուցող փաստարկների առջեւ չի նահանջում»: Դեռ այդ իրավիճակը չէ, քանի որ դեռ երկիմաստություն կա»:

Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Ա. Միլին այս շաբաթ վերահաստատել է իր դիրքորոշումը, որ պատերազմին վերջ տալու համար խնդիրը պետք է կարգավորել բանակցային եղանակով, ինչը չի համընկնում Զելենսկու հայտարարած նպատակին՝ Ռուսաստանին դուրս բերել բոլոր տարածքներից մինչ բանակցութիւններ սկսելը:

Թեեւ Միլին կրկնել է Բայդենի վարչակազմի դիրքորոշումը, որ բանակցություններ վարելու որոշումը «պետք է կայացնի Ուկրաինան», նա նշել է, որ Ուկրաինայից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումը «շատ բարդ խնդիր կլինի»:

Միևնույն ժամանակ, Քիմեյջն ասել է, որ Կոնգրեսի որոշ գործիչներ, որոնք հարցեր են բարձրացնում Զելենսկու ուժերին շարունակական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, ինչպիսին է պատգամավոր Մարջորի Թեյլոր Գրինը (R-GA), «կարող են դանդաղեցնել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնության տրամադրման արագությունը, բայց քաղաքականությունը չի փոխվի»: «Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ Բայդենի վարչակազմը, հավանաբար, միջանկյալ ընտրություններից հետո ավելի ուժեղ դիրքերում է, քան նախկինում», - ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ