News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կենտրոնական Ճապոնիայի իշխանությունները նոր արտասովոր մոտեցում են փորձարկում՝ լուծելու համար ինքնասպանության խնդիրը. զուգարանաթղթի վրա տպագրվում է ուղերձ աջակցության մասին, տեղեկացրել է AFP-ը։

«Թանկագինս, դու նա ես, ով կարող է ցանկանալ վերջ դնել այդ ամենին»,- գրված է զուգարանաթղթի վրա։

Ինքնասպանությունը Ճապոնիայում վաղեմի խնդիր է, եւ, ինչպես եւ շատ այլ վայրերում, համավարակի շրջանում երկրում նկատվել է ինքնասպանությունների թվի ավելացում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2020թ. ինքնասպանությունների թիվը տարրական, միջին եւ ավագ դպրոցներում հասել է նոր ռեկորդի՝ 499 մարդ։

Յամանասիի պաշտոնյաները կարծում են, որ հուսադրող տեղեկությունների եւ թեժ գծի հեռախոսահամարների տպագրումը զուգարանաթղթերի վրա՝ ինքնասպանությունների կանխման նպատակով, կարող է արդյունավետ լինել եւ աննկատ ձեւով օգնել երիտասարդներին։

6 000 գլան զուգարանաթուղթ նման ուղերձներով եւ հեռախոսահամարներով անցած ամիս բաժանվել է 12 շրջանային համալսարանների։ Կծիկ դարձած կատվիկի եւ երկինք նայող հովանոցով կնոջ նկարների միջեւ գրված են հաղորդագրություններ՝ ստեղծված հոգեկան առողջության մասնագետի կողմից, դրանք կոչված են ցրելու միայնության զգացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ