News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Tesla-ի, SpaceX-ի եւ այժմ Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի կարողությունն այս տարի նվազել է մոտ 100 միլիարդ դոլարով, ինչը երբեւէ գրանցված ամենակտրուկ անկումն է Bloomberg Billionaires Index-ում: 

51-ամյա Մասկի կարողությունը, որը գագաթնակետին էր հասել (340 միլիարդ դոլար) անցած նոյեմբերին, երեքշաբթի նվազել է մոտ 100 միլիարդ դոլարով, գրում է Bloomberg-ը:

Մասկին պատկանում է Tesla-ի մոտ 15 տոկոսը։ 

Տեխնոլոգիական մագնատն իր կարողության մեծ մասը ստանում է Tesla-ի, SpaceX-ի եւ վերջերս Twitter-ի բաժնետոմսերից եւ սեփականությունից: Tesla-ի բաժնետոմսերը տարեսկզբից նվազել են մոտ 58,03 տոկոսով։

Չնայած դրան՝ Մասկը մնում է աշխարհի ամենահարուստ մարդը, քանի որ նրա կարողությունը գերազանցում է շքեղության իրերի աշխարհի խոշորագույն LVMH Moet Hennessy Louis Vuitton-ի նախագահ Բերնարդ Առնոյի կարողությունը, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը մոտ 13 միլիարդ դոլարով։ 

Ըստ նույն ցուցանիշի՝ Մասկի կարողությունը գերազանցում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի եւ Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի ունեցվածքը՝ 54 եւ 57 միլիարդ դոլար համապատասխանաբար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ