News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

 Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀԱՊԿ գագաթաժողովում առանձին կքննարկվի։ Sputnik Արմենիային այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

«Այսօր այդ թեման առանձին հարցով կքննարկվի նախարարների մակարդակով և պետությունների ղեկավարների մակարդակով, ուստի եկեք սպասենք արդյունքներին»,- ասել է Սեմերիկովը:

Նրա խոսքով՝ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են տարվել և նախարարների մակարդակով հայտարարություն կարվի։

Հարցին, թե ինչպես է նա գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված, Սեմերիկովը պատասխանել է, որ այն համապատասխանում էր ճգնաժամային արձագանքման դրույթին:

Նշենք, որ Երևանում այսօր տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողով։ Հայաստանը 2022 թվականի հունվարից ՀԱՊԿ-ում նախագահ է, հիմա էստաֆետը փոխանցվում է Բելառուսին։

Հիշեցնենք, որ կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղyզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Կիրանցում բախումներ էին սկսվել ցուցարարների և ուժայինների միջև: Տավուշցիները...
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից». Ռուբեն Կարապետյան
Քանի դեռ հայ ժողովուրդը (չխառնել ՀՀ ներկայիս կառավարության հետ) չի փակել Արցախի էջը Ադրբեջանի ու միջազգային հանրության հետ, ինչպես նաև Հայոց...
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Տավուշի թեմի առաջնորդը այլ պատգամ էլ ուղղեց՝  մեր վարքը պիտի լինի ամենաբարեկրոնն ու բարեպաշտը…
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Հիմա տալով գնում ա էս մարդը, մի հատ էլ սահմանադրություն, անկախության հռչակագիր, դրոշ, գերբ, սաղ փոխենք...
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
Նիկոլ Փաշինայնը ոնցոր սեփականատերը լինի Հայաստանի՝ կարա որոշի որ կտորը հողը, ում տա, կամ ում չտա...
Ալիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ
Ալիեւը կիսախոստովանությունն արել է համաշխարհային համաժողովում...
Ամենաշատ