News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սերբիան եւ Ադրբեջանը փաստաթղթեր են ստորագրել ռազմավարական գործընկերության նոր մակարդակի հասնելու վերաբերյալ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի Բելգրադ կատարած այցի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ալիեւը այցելել է Բելգրադ, որտեղ պատվիրակությունները չորեքշաբթի հանդիպում են անցկացրել։ Հանդիպումից հետո Սերբիայի եւ Ադրբեջանի կառավարությունների անդամները ռազմավարական գործընկերության խորհրդի ստեղծման մասին համաձայնագիր են ստորագրել եւ համագործակցության վերաբերյալ մի շարք այլ փաստաթղթեր։

«Այսօրվանից Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, երբ ստորագրեցինք այս հայտարարությունը եւ ռազմավարական գործընկերության եւ միության մասին հուշագիրը, նոր մակարդակի ենք հասցնում», - Ալիեւի հետ համատեղ ասուլիսում ասել է Վուչիչը։

Վերջինս հավելել է, որ  Ադրբեջանը համաշխարհային տերություն է գազի արտադրման եւ մատակարարման ոլորտում։ Նրա խոսքով՝ 7-10 տարի անց Ադրբեջւանը ավելի քան 35 մլրդ խմ գազ կարտահանի, այսօր նրանց տարեկան արտահանումը կազմում է 22 մլրդ խմ, որի կեսից ավելին մատակարարվում է եվրոպական երկրներ։

«Հետեւաբար մենք աշխատում ենք Սերբիայի եւ Բուլղարիայի միջեւ միացնող գազատարի ուղղությամբ, որպեսզի նախօրոք Բաքվում մեր բարեկամներից ձեռք բերենք եւ ապահովենք գազի զգալի ծավալներ», - ասել է Սերբիայի նախագահը։

Նա նաեւ հայտնել է, որ Ալիեւի հետ քննարկել է Սերբիայի մասնակցությունը ԵՄ-ի՝ Սեւ ծովի հատակով մալուխ տեղադրելու նախագծին՝ Վրաստանից եւ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի մատակարարումների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ