News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ում դաշնակիցները զորավարժություններ են անցկացրել՝ Ռումինիայում հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանությունը ստուգելու համար՝ մոտ մեկ շաբաթ անց այն բանից, երբ Լեհաստանում մոլորված հրթիռ էր ընկնել՝ դաշինքի օդային վահանի հետ կապված թերություններ ի հայտ բերելով, հաղորդում է Reuters-ը:

Հակաօդային պաշտպանության ֆրանսիական համակարգը, որը տեղակայված է Ռումինիայում, հետ է մղել դաշնակիցների կործանիչի մոդելավորված հարձակումը, հայտնել է Գերմանիայի արեւմտյան Ռամշտեյնում ՆԱՏՕ-ի ավիացիոն հրամանատարությունը:

Զորավարժություններին մասնակցել են թուրքական F-16 կործանիչներ, իսպանական Eurofighter կործանիչներ, ամերիկյան հրթիռակիր ինքնաթիռներ՝ ռադիոէլեկտրոնային պայքար մղելու համար, եւ ֆրանսիական Rafale կործանիչներ, որոնք թռել են Charles de Gaulle ավիակրի վրայից։

«Ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի՝ մենք շարունակում ենք ուժեղացնել զսպման եւ պաշտպանական մեր ուժերը դաշինքի արեւելյան հատվածում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

Նրա խոսքով՝ դաշինքը մեծացրել է պարեկության համար նախատեսված կործանիչների եւ հետախուզական ինքնաթիռների, ինչպես նաեւ ցամաքային հակաօդային պաշտպանության միջոցների եւ ծովում հակաօդային պաշտպանության նավերի քանակը: «Նման զորավարժությունները երաշխավորում են, որ ՆԱՏՕ-ի ուժերը կարող են միասին գործել եւ պատրաստ լինել ցանկացած ուղղությունից ցանկացած սպառնալիքի արձագանքելու»,- նշել է նա:

Մայիսից Ֆրանսիան Ռումինիային է փոխանցել իր SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգը։ Այն նախատեսված է մարտադաշտերը եւ կարեւոր օբյեկտները, ինչպիսիք են օդանավակայաններն ու նավահանգիստները, թեւավոր հրթիռներից, ինքնաթիռներից, անօդաչու թռչող սարքերից եւ մարտավարական բալիստիկ հրթիռներից պաշտպանելու համար:

Մի քանի այլ դաշնակիցներ նույնպես նման զինատեսակներ են տեղակայել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում՝ գերմանական Patriot կրակային ստորաբաժանումները տեղակայված են Սլովակիայում։ Միացյալ Նահանգները օգտագործում է Patriot-ը Լեհաստանում, իսկ Իսպանիան NASAMS համակարգեր է ուղարկել Լատվիա:

Սակայն անցյալ շաբաթ Լեհաստանում ուկրաինական ՀՕՊ հրթիռի անկումը լույս է սփռել ՆԱՏՕ-ի օդային վահանի նոր թերությունները փակելու անհրաժեշտության վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր կատարած աշխատանքն Ուկրաինային դնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին...
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Մասնակիցները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին կարծիքներ կփոխանակեն...
Ամենաշատ