News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ ՀԱԽ-ին չի հաջողվել համաձայնեցնել հռչակագիրը։ Այս մասին ամփոփիչ ճեպազրույցում հայտարարել է պաշտոնից հեռացող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նրա խոսքով՝ 2 փաստաթուղթ չի ընդունվել։ Սա Հայաստանին օգնություն տրամադրելու որոշման նախագիծ է եւ հռչակագիր։

«Փաստաթուղթը (օգնություն ցուցաբերելու մասին - խմբ.) գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանում, համաձայնեցվել է ներկա ծանր իրավիճակում միջոցառումների համալիր՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետ։ Փաստաթուղթը ճանաչվել է ընդհանուր առմամբ պատրաստ, սակայն պետք է վերջնական տեսքի բերվի: Հանձնարարվել է լրամշակել եւ ստորագրման ներկայացնել պետությունների ղեկավարներին։ Նույնը վերաբերում է հռչակագրին։ Պատրաստվածության բարձր աստիճան, սակայն անհրաժեշտ կլինի մի շարք ճշգրտումներ կատարել փաստաթղթում»,- հայտնել է Զասը։

Նրա խոսքով՝ սա նորմալ գործընթաց է, չկա ոչ մի միջազգային կազմակերպություն, որտեղ բոլորը նույն կերպ մտածեն։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ՀԱԽ-ը համաձայնեցրել եւ հաստատել է 15 փաստաթուղթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
Ամենաշատ