News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Միլանի արվարձաններում շրջայցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է մաֆիայի 49 անդամի, որոնցից 5-ը կանայք են, նրանցից մեկին մեղադրում են «Նդրանգետա» մաֆիոզ կազմակերպության տեղական ստորաբաժանումը ղեկավարելու համար։

Կանայք հազվադեպ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում մաֆիայի աշխարհում, որտեղ տղամարդիկ են գերիշխում, հայտնում է Reuters-ը։

Կինը, որը մեղադրվում էր Ռո քաղաքում «Նդրանգետա»-ի ստորաբաժանումը ղեկավարելու մեջ, «նույնիսկ ավելի դաժան է եղել, քան տղամարդիկ», մամուլի ասուլիսում ասել է Միլանի դատախազ Ալեսանդրա Չերետտին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Ավազակներին շորթման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, բռնության եւ հրկիզման մեղադրանք է առաջադրվել:

Հետաքննությունը ցույց է տվել, թե ինչ աստիճանի է «Նդրանգետան»՝ Իտալիայի ամենահզոր մաֆիոզ կազմակերպությունը, ընդլայնել իր ազդեցությունը Կալաբրիայի հարավային շրջաններից մինչեւ արդյունաբերական հյուսիս, ասել է Իտալիայի ոստիկանության հանցավորության դեմ պայքարի կենտրոնական վարչության տնօրեն Ֆրանչեսկո Մեսինան:

Շորթման եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության երեք տարվա հետաքննությունից հետո Նեապոլ քաղաքից դուրս իրականացված շրջայցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է եւս 37 մարդու, որոնք կապված են «Կամորա» մաֆիոզ խմբավորման հետ:

Ընդգծելով կազմակերպված հանցավորության աճի հետ կապված մտավախությունները՝ Իտալիայի կառավարությունը ցրել է Հռոմի հարավում գտնվող Անցիո քաղաքի մունիցիպալ խորհուրդը՝ հայտարարելով, որ մաֆիան ներթափանցել է այնտեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ