News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները հին ու խորը արմատներ ունեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Դուք նշեցիք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք նույնպես դաշնակցային են, դրանք հին ու խորը արմատներ ունեն։ Նույնիսկ այդ պատմության մեջ խորանալու կարիք չկա։ Մեզ համար արդեն պարզ է, թե դա ինչ է, ինչ նշանակություն ունի մեր երկկողմ հարաբերությունների համար։ Դե, ինչ վերաբերում է այսօրվան, ապա իսկապես, եթե անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել է 19 տոկոսով, ապա այս տարվա ինն ամիսներին՝ 67 տոկոսով։ Այո, դա կապված է այսօրվա յուրահատկություններով, բայց իհարկե, դա լավ ներդրում կլինի կուտակելու եւ ապագայի համար»,- նշել է ՌԴ ղեկավարը։

Նա հայտնել է, որ Փաշինյանի հետ քննարկել է տրանսպորտային զարկերակների ապաշրջափակումը։ «Երբ մենք հանդիպեցինք, մենք մեքենայով գնում էինք, քննարկում էինք տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում կարգավորման հարցեր, խոսում էինք տրանսպորտային զարկերակների ապաշրջափակման մասին... Ես շատ ուրախ եմ հնարավորության եւ այն բանի համար, որ այսօրվա միջոցառումների շրջանակներում նաեւ երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն կա։

Պուտինը նաեւ շնորհավորել է Փաշինյանին ՀԱՊԿ նախագահության հաջող ավարտի կապակցությամբ։ Նա նշելէ, որ Հայաստանը շատ բարձր մակարդակով է իրականացրել այդ աշխատանքը։ Նրա խոսքով, «հազվադեպ է հաջողվում բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալ, բայց ընդհանուր առմամբ աշխատանքը շատ ինտենսիվ ու օգտակար է եղել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ