News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ երկրների միջեւ տարաձայնություններ կան, սակայն երեկվա իրադարձությունները եւ անցած ամբողջ տարին ցույց տվեցին նման միջոցառումների ավելացող պահանջը,  ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ոչ, ոչ մի կերպ։ Որոշ հարցերում  որոշակի տարաձայնություններ կան, որոնք, իսկապես, թույլ չտվեցին, որ երեկ երկու փաստաթուղթ ստորագրվի։ Բայց դա չի նշանակում, որ դա որեւէ կերպ վտանգի տակ է դնում ՀԱՊԿ գոյությունը։ Հակառակը։ Եվ կայացած միջոցառումը, եւ միջոցառման ընթացքում կողմերի դիրքորոշումները եւ անցած ամբողջ տարին ցույց տվեցին անդամ պետությունների՝ նման կազմակերպություն ունենալու պահանջը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հռչակագրի ստորագրումից Հայաստանի հարժարվելը  կանդրադառնա ՀԱՊԿ ճակատագրի վրա հարցին։

Նա հավելել է, որ չորեքշաբթի նաեւ տեղի է ունեցել կայացած գագաթաժողովի վերաբերյալ սպառիչ ելույթ։

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Հայաստանը կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Երեւանում կայացած գագաթաժողովը հաստատել էր իրադարձության կարեւորությունը։ Նա նաեւ ասել էր, որ ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում քննարկվել է Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ հակամարտությունը, կարգավորման ուղղությամբ աշխատանքը բարդ է, բայց այն կշարունակվի։

Չորեքշաբթի ՀԱՊԿ գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հրաժարվում է ստորագրել կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը եւ Երեւանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը։ Նա կարծիք էր հայտնել, որ «իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարվելը, այլեւ Ադրբեջանի կողմից մեկնաբանվել  որպես կազմակերպության կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ