News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ձմռանը Կիեւից մարդկանց մեծ մասին կարող են հանել, բայց դա տարհանում չի լինի, այլ պարզապես ժամանակավոր տեղափոխում։ Այս մասին հայտարարել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հայտնում է ТСН-ը։

Տարհանման մասին այժմ խոսք չկա, բայց մենք դիտարկում ենք այն հնարավորությունը, որ մարդկանց մի մասը կարող է տեղափոխվել Կիեւի արվարձաններ՝ մանկատներ, ծերանոցներ։ Դա տարհանում անվանել չի կարելի, իսկ ահա բնակչության որոշ խմբերի տեղափոխում մենք դիտարկում ենք»,- պարզաբանել է Կլիչկոն։

Նա նաեւ դիմել է Կիեւի բոլոր բնակիչներին՝ կոչ անելով քաղաքում վատ սցենարի նույնպես պատրաստվել։ «Տեխնիկական ջուր պահեստավորեք՝ լցրեք լոգարանը կամ տարաներ, որոնք ունեք։ Խմելու ջրի պահուստներ, սննդի պահուստներ, տաք հագուստ։ Եթե ձեզնից որեւէ մեկը տուն ունի Կիեւի արվարձաններում, եթե կան ծանոթներ, ընկերներ, տուն, որտեղ վառարան կա, տաքություն, ջրամատակարարում, վատ չէր լինի մտածել այնտեղ ժամանակավորապես մնալու մասին»,- նշել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ