News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների գյուղդեպարտամենտի Անտառային ծառայության հետազոտողները պարզել են, որ տնկված յուրաքանչյուր ծառ էապես նվազեցնում է սրտանոթային հիվանդություններից մահացության վտանգը այդ տարածքում ապրող մարդկանց շրջանում: Հետազոտությունը հրապարակվել է Environment International ամսագրում:

Գիտնականները վերլուծել են փաստագրված ծառատունկի տվյալները, որը տեղի է ունեցել ԱՄՆ Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում 1990-ից 2019 թվականներին: Այս ընթացքում շահույթ չհետապնդող խումբը քաղաքի փողոցներում տնկել է 49 246 ծառ։

Նրանք գրանցել են, թե որտեղ եւ երբ է տնկվել յուրաքանչյուր ծառ, ինչը գիտնականներին թույլ է տվել այս տվյալները կապել սրտանոթային եւ շնչառական հիվանդությունների հետեւանքով կամ այլ պատճառներով մահացության մակարդակի հետ:

Մահացության ավելի ցածր ցուցանիշներ են նկատվել ավելի շատ ծառատունկեր ունեցող տարածքներում, հատկապես տղամարդկանց եւ տարեցների շրջանում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ծառերի քանակի եւ մահացության մակարդակի միջեւ կապը կախված է նաեւ ծառերի մեծանալուց: Նախորդ 1-ից 5 տարիներին տնկված ծառերը կապված են եղել մահացության 15%-ով նվազման, իսկ նախորդ 11-ից 15 տարիներին տնկված ծառերը՝ 30%-ով նվազման հետ:

Հեղինակները ազդեցության պատճառները չեն դիտարկել, սակայն ենթադրել են, որ այն կապված է ջերմաստիճանի եւ աղմուկի նվազման, ինչպես նաեւ օդի աղտոտվածության հետ։

Բացի այդ, հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ ծառերի տնկման տարեկան տնտեսական օգուտը ավելի քան հազար անգամ գերազանցում է դրանց պահպանման ծախսերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ