News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումներն ապահովելու համար՝ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ համաձայնեցմամբ։

Շաբաթ օրը տարածված իր տեսաուղերձում Շոլցը պնդում է, որ «սովն այլեւս երբեք չպետք է օգտագործվի որպես զենք»: «Ահա թե ինչու մենք չենք կարող հաշտվել այն բանի հետ, ինչ հենց հիմա ապրում ենք՝ վերջին տարիների վատթարագույն գլոբալ պարենային ճգնաժամը, որը կործանարար հետեւանքներ կունենա միլիոնավոր մարդկանց համար՝ Աֆղանստանից մինչեւ Մադագասկար, Սահելից մինչեւ Աֆրիկայի եղջյուր»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը: Միաժամանակ Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան ողջունում է ՄԱԿ-ի հաջող ջանքերը՝ ուղղված Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության երկարաձգմանը։ Նրա խոսքով՝ Գերմանիան, ՊՀԾ-ի հետ համաձայնությամբ, «եւս 10 միլիոն եվրո կտրամադրի» Ուկրաինայից հացահատիկի մատակարարման համար։

Ըստ DPA գործակալության՝ ՊՀԾ նավը, որն ուղարկվել է Գերմանիայի աջակցությամբ, այժմ ճանապարհին է՝ Եթովպիա ուկրաինական հացահատիկը հասցնելու համար։ Գերմանիայում կայացած գագաթաժողովում G7 երկրները եւս 4,5 միլիարդ դոլար են հատկացրել համաշխարհային պարենային անվտանգության ապահովման եւ սովի կանխարգելման համար։

Ուկրաինայից սննդամթերքի արտահանման մասին 120 օրով համաձայնագրերը կնքվել են հուլիսի 22-ին՝ Ստամբուլում։ Պայմանագրերից մեկն ի սկզբանե ուժի մեջ էր մինչեւ նոյեմբերի 19-ը եւ կարգավորում էր Կիեւի կողմից վերահսկվող Օդեսայի, Չեռնոմորսկի եւ Յուժնի նավահանգիստներից հացահատիկի արտահանման կարգը։ Պայմանագրերը երկարաձգվել են նոյեմբերի 17-ին՝ եւս 120 օրով։ ՌԴ ԱԳՆ-ում պարզաբանել են, որ գործարքը ավտոմատ կերպով երկարաձգվել է՝ հաշվի առնելով ներգրավված կողմերի (Ռուսաստան, ՄԱԿ, Թուրքիա, Ուկրաինա) առարկությունների բացակայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Ցանցը, որի գործունեությունը ԱԴԾ-ն վերահսկում էր Մոսկվայից, ներառում էր Պետանվտանգության պետական ​​վարչության երկու գնդապետներ...
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Ղրիմի կամրջով երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում...
ISW. Միջուկային սպառնալիքը ռուսական ռեֆլեքսային վերահսկողության գործողությունների մաս է կազմում
Ռեֆլեկտիվ կառավարումը Ռուսաստանի հիբրիդային պատերազմի գործիքակազմի հիմնական տարրն է, կարծում է...
ԵՄ-ում պայմանավորվել են օգտագործել ՌԴ սառեցված ակտիվների 90 տոկոսը Ուկրաինայի ռազմական կարիքների համար. Շոլց
ԵՄ-ում պայմանավորվել են օգտագործել ՌԴ սառեցված ակտիվներն Ուկրաինայի համար...
Ֆինլանդիան բարձրացնում է մարտունակությունը ՌԴ հնարավոր ներխուժման պատճառով
Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ ճգնաժամի...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
Ամենաշատ