News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Շուկաները պետք է պատրաստվ լինեն տնտեսական լուրջ անկման, որը կարող է ընդմիշտ փոխել համաշխարհային տնտեսությունը, զգուշացրել է տնտեսագետ Մոհամեդ Էլ-Էրիանը:

Նա նշել է, որ առաջարկի ճնշման, կենտրոնական բանկի խստացման եւ շուկայի փխրունության համակցությունը, ամենայն հավանականությամբ, ճնշում կգործադրի տնտեսական աճի վրա:

«Երեք ձեւավորվող միտումները հատկապես հուշում են նման վերափոխման մասին եւ, հավանաբար, Կենտրոնական բանկերի անսահմանափակ իրացվելիությունը եւ ֆինանսական շուկաների աճող փխրունությունը կարեւոր դեր կխաղան առաջիկա մի քանի տարիների ընթացքում տնտեսական ցուցանիշների ձեւավորման գործում»,- Foreign Affairs-ի հոդվածում գրել է Էլ-Էրիանը:

«Այս տեղաշարժերն օգնում են բացատրել վերջին մի քանի տարիների անսովոր տնտեսական իրադարձություններից շատերը, եւ դրանք, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն հետագա անորոշության, քանի որ ցնցումները դառնում են ավելի հաճախակի եւ ավելի ուժեղ», - հավելել է նա`նշելով, որ այս փոփոխությունները կազդեն անհատների, ընկերությունների եւ կառավարությունների վրա՝ տնտեսական, սոցիալական եւ քաղաքական առումով:

Էլ-Էրիանի նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Միջազգային ֆինանսների ինստիտուտը, հաջորդ տարվա համար ավելի դանդաղ տնտեսական աճ են կանխատեսել:

Էլ-Էրիանն ասել է, որ վերլուծաբանները պետք է չկարծեն, թե անկումը կլինի կարճ եւ կտրուկ, ինչը ստիպել է Fed-ին գնահատել գնաճը որպես պարզապես «ժամանակավոր», նույնիսկ այն դեպքում, երբ գներն անցյալ տարի բարձրացել են:

«ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի սկզբնական սխալ դատողությունից ելնելով, որ գնաճը «ժամանակավոր» է լինելու մինչեւ ներկայիս կոնսենսուսն այն մասին, որ ԱՄՆ-ի հավանական ռեցեսիան «կարճ եւ մակերեսային» կլինի, տնտեսական խնդիրները որպես ժամանակավոր եւ արագ շրջելի համարելու ուժեղ միտում կա: Բայց «այդ փոփոխությունները կազդեն անհատների, ընկերությունների եւ կառավարությունների վրա՝ տնտեսական, սոցիալական եւ քաղաքական առումով», - ընդգշել է Էլ-Էրիանը:

Նա եզրափակել է`նշելով. «Քանի դեռ վերլուծաբանները չեն գիտակցում, որ այս միտումները կարող են գոյատեւել հաջորդ բիզնես ցիկլի ընթացքում, նրանց պատճառած տնտեսական դժվարությունները, հավանաբար, շատ ավելի կգերազանցեն իրենց ստեղծած հնարավորություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ