News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նորմանդյան կղզիներում գտնվող նախկին նացիստական ճամբարը վաճառվում է մոտ 48 հազար դոլարով:

Ճամբարը գտնվում է Ալդերնիում՝ Գերնսի կղզուց (Ֆրանսիայի ափերի մոտ գտնվող Ջերսի եւ Գերնսի կղզիները միակ բրիտանական տարածքն են, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օկուպացվել են) հյուսիս գտնվող փոքրիկ կղզում: Այստեղ կա մի քանի խրամատ, մի քանի հրետանային կայան, երկու բունկեր եւ բազմաթիվ մարտադաշտեր. այստեղ ապրել են 24 զինվորներ եւ երեք սպա նացիստական ​​Գերմանիայից:

Հիտլերը 1942-ից 1944 թվականներին մեծապես ամրացրել է Մանշի կղզիները՝ որպես իր «Ատլանտյան պատի» ռազմավարության մի մաս. ափամերձ պաշտպանության համակարգ, որը նախատեսված է կանխելու դաշնակիցների սպասվող ներխուժումը նացիստների կողմից օկուպացված Եվրոպա:

«Սա զարմանալի հնարավորություն է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության յոթ ակր(ավելի քան 28 հազար մետր քառակուսի) սեփականություն ձեռք բերելու համար: Այն «հիանալի» տեսարան ունի դեպի ծովը», - The Telegraph-ին ասել է Bell&Co անշարժ գույքի գործակալության ներկայացուցիչը:

Ճամբարը, որը հայտնի է «Ժիֆուան» անունով, բաց է հանրության համար, եւ Bell&Co-ի տնօրեն Էնդրյու Էգլսթոնը հույս ունի, որ այդպես էլ կմնա: Գույքը կվաճառվի փակ աճուրդում, որին մասնակցության առաջարկներն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 9-ը։ Էգլսթոնը  տեղեկացրել է, որ մի քանի հոգի հետաքրքրություն են ցուցաբերել գույքի նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ