News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ընտանեկան բռնության՝ 10, յուրացնելու կամ վատնելու՝ 8, փաստաթղթի կեղծիքի՝ 6, խարդախության՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հոգեկան ներգործության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, շորթման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, անզգուշությամբ մահ պատճառելու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու, սառը զենքի հայտնաբերման և առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար. 12 մարդ զոհվել է, 74-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ