News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Հայաստանում քրդական համայնքը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է անում ընդդեմ թուրքական ագրեսիայի և Սիրիայում թուրքական կողմի գործողությունների։ Քրդական համայնքի ներկայացուցիչները քայլերթով ու ավտոերթով Երևանի Հանրապետության հրապարակից «Թուրքիա՛, տեռորի՛ստ» վանկարկելով գնացին ՄԱԿի գրասենյակի մոտ։

ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը հայտարարեց. «Մենք մեր ձայնն ենք բարձրացնում ընդդեմ Սիրիայում եւ Իրաքում քուրդ ժողովրդի դեմ Թուրքիայի կատարած ոճրագործությունների ու հանցագործությունների: Մենք այսօր ականատես եղանք, որ թուրքական իշխանությունները Ստամբուլում կազմակերպեցին պայթյուն, որի հետեւանքով 4-5 զոհ եղավ, դեռ դա չվերջացրած, Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, թե այդ գործում իրենց ձեռքն ունեն Քրդական բանվորական կուսակցությունը եւ Սիրիայի քրդերը: Դրա համար Էրդողանն ասաց՝ պետք է հարձակվենք Սիրիայի քրդերի վրա, իբր տեռորի դեմ առնելու համար: Էրդողանն ասում է՝ բոլոր քրդերին պետք է ոչնչացնենք՝ անկախ նրանից, նրանք գտնվում են Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում, թե Իրանում: Բայց աշխարհի ամենահզոր տեռորիստները թուրքական իշխանություններն են:

Այսօր մենք քուրդ ժողովրդի 4 մասերին կոչ ենք անում, որ միասնական դառնան եւ թուրքական այս ցեղասպանության դեմն առնեն: Մենք կոչ ենք անում նաեւ միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի գրասենյակից, աշխարհի առաջադեմ մարդկությանը, որ ձեռք մեկնեն ու բռնեն թուրքական իշխանության ցեղասպան ձեռքը, որ ոճնագործություն է անում 40-50 միլիոնանոց քուրդ ժողովրդի նկատմամբ»,-ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ Թուրքիան այսօր գրավել է Սիրիայի քրդերի խոշոր 4-5 քաղաքներ. «Քուրդ ժողովուրդն այսօր գտնվել է վիրավոր վիճակում, մահցած վիճակում, ու դա միջազգային հանրությանը չի հետաքրքրում: Նւոյնը բանը տեսնում ենք Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ: Մենք մեր ձայնն ենք բարձրացնում հայ ժողովրդի համար, մենք որպես ՀՀ քաղաքացիներ, ուզում ենք, որ աշխարհը տեսնի այս հանցագործությունները:

Ցավոք, մենք տեսնում ենք, որ գերտերություններն ամեն ինչ անում են իրենց շահերի համար: մենք այսօր նորից ՄԱԿ-ի գրասենյակին կոչ ենք անում իրենց ձայնը բարձրացնել»,-ասաց Կնյազ Հասանովը:

Ակցիայի ժամանակ քրդական համայնքի ներկայացուցիչները Էրդողանի նկարով և Թուրքիայի դրոշով պաստառներ այրեցին, այնուհետև ներկայացրին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված իրենց ուղերձը։

Նշենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները: Նոյեմբերի 20-ին Թուրքիայի ԶՈւ–ն Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողություններ է իրականացրել քրդական խմբավորումների դեմ` ոչնչացնելով 89 թիրախ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Թուրքիայի 18 նահանգներում սկսվել է գործողություն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ
Թուրքիայի անվտանգության ուժերը գործողություն են սկսել ՔԱԿ-ի դեմ...
Թուրքիայում հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու համար ձերբակալվել են քուրդ երկրպագուներ
Երկրպագուներին մեղադրանք է առաջադրվել...
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ՔԲԿ-ի հետ կապի մեջ կասկածվող 110 անձի
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածների թվում կան տասնյակ քաղաքական գործիչներ, լրագրողներ․․․
Ֆրանսիան պարտք ունի մեզ. քուրդ ակտիվիստներ
Փարիզում է սպանվել իմ քույրը, ասել  է քուրդ ակտիվիստը...
Քրդերը Ֆրանսիայում եւ Եվրոպայում քայլերթի են դուրս եկել քուրդ ակտիվիստ կանանց սպանության 10-ամյա տարելիցի առիթով
Քրդերն իրենց զայրույթն են հայտնում քուրդ երեք կանանց չբացահայտված սպանությունների առիթով...
Ամենաշատ