News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի նոր սուբսիդիաների վերաբերյալ՝ Եվրոպայի մրցունակությունը պաշտպանելու համար, հայտարարել է ներքին շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Թիերի Բրեթոնը։

«Մենք չենք կարող անգործության մատնվել եւ չենք մատնվի»,- ասել է Բրեթոնը, հայտնում է Reuters-ը:

Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը ստեղծել են աշխատանքային խումբ, որպեսզի քննարկեն Վաշինգտոնի գնաճի նվազեցման մասին 430 միլիարդ դոլար արժողությամբ օրենքը, որն ուղղված է արդյունաբերության աջակցությանը եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Օրինագիծը ներառում է հարկային արտոնություններ, ինչը անբարեխիղճ մրցակցության մտավախություն է առաջացրել ԵՄ անդամ 27 երկրներում:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն ասել է, որ ԱՄՆ օրենքը բոլորովին վատ նորություն չէ՝ կանաչ տեխնոլոգիաների ոլորտում ԱՄՆ-ի ներդրումները Գերմանիայի՝ որպես արտահանող երկրի համար հնարավորություն անվանելով:

Սակայն «խնդիրն առաջանում է, երբ մրցակցությունը խեղաթյուրող կանոններն ազդում են ապագա որոշումների վրա, թե որտեղ հիմնավորվել»,- համաժողովում իր բացման խոսքում ասել է Հաբեկը՝ կոչ անելով առաջիկա շաբաթների ընթացքում ակտիվ եվրոպական գործողություններ ձեռնարկել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ում սկանդալ է ծագել Բրյուսել Զելենսկու հնարավոր այցի մասին տեղեկատվության արտահոսքից հետո. The Guardian
Առանձին-առանձին ԵՄ դիվանագետները հայտնել են, որ Միշելը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային․․․
Բերբոքը՝ Ադրբեջանից գազի մատակարարումների մասին. Դա չի նշանակում, որ մենք անտեսում ենք մարդու իրավունքները
Այժմ, երբ մենք ազատվել ենք ռուսական գազից կախվածությունից, մենք փնտրում ենք նոր գործընկերներ եւ փորձում ենք լրացնել էներգիայի կորուստները․․․
ԵՄ խոսքերին չեն հետևում գործողություններ երևի այն պատճառով, որ Բաքուն շահավետ պայմաններով նավթ, գազ է տալիս․Ռ.Վարդանյան
Երկու պարբերականներն էլ իրենց նախաբաներում հստակ գնահատական են տվել Արցախում ստեղծված իրավիճակին:  «Գրեթե երկու ամիս է, ինչ Արցախը...
Գերմանիայում կոչ են անում Ուկրաինային՝ 5-6 տարվա ընթացքում անդամակցել ԵՄ-ին
Չի կարելի ասել, որ Ուկրաինայում ամեն ինչ լավ է․․․
Բորելը հայտարարել է ականազերծման համար Ուկրաինային 25 մլն եվրո հատկացնելու մասին
Մենք մինչեւ 25 մլն եվրո կտրամադրենք այդ տարածքներում ականազերծման ջանքերին աջակցելու համար, որտեղ․․․
Վրաստանն արժանի է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալուն․ վարչապետ Ղարիբաշվիլի
Փաստաթուղթը հստակ արտացոլում է մեր երկրի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին․․․
Ամենաշատ