News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանիան պատրաստ է նվազեցնել արտասահմանից որակավորված աշխատողների համար խոչընդոտները՝ համալրելու Եվրոպայի խոշորագույն տնտեսությունում կադրերի պակասը, գրում է Bloomberg-ը։

Ըստ փաստաթղթի, որին ծանոթացել է գործակալությունը, կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը պետք է հաստատի միջոցները, որոնք ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին թույլ կտան անհապաղ աշխատանքի անցնել։ Կառավարությունը նաեւ մտադիր է թեթեւացնել արտասահմանցի աշխատողների համար Գերմանիայում պրոֆեսիոնալ կրթություն ստանալու գործընթացը։

Ծրագիրը նախատեսում է Գերմանիայում աշխատանքի որոնմամբ հետաքրքրված թեկնածուների համար բալերի հաշվարկի ոչ բյուրոկրատական, թափանցիկ համակարգ։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը նոր ռազմավարություն կներկայացնի։ «Դա կլինի Եվրոպայում ամենալիբերալ իմիգրացիոն օրենքը»,-ասել է Հաբեքը։

Նա զգուշացրել է, որ Գերմանիան բախվել է ոչ միայն որակավորված աշխատուժի, այլեւ ընդհանուր առմամբ աշխատուժի պակասի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ