News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ալիեւը ռազմական սադրանք է նախապատրաստում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

Նա պարզաբանեց, որ դրա համար Ալիեւն ապատեղեկատվություն է տարածում Հայաստանից, իբր, Ղարաբաղ զենքի մատակարարումների մասին։ Դրան նպաստում է նաեւ ՀՀ իշխանությունը, որը հակասական պայմանավորվածությունների է գնում տարբեր ուժային կենտրոնների հետ։ Նա ՀՀ իշխանությանը մեղադրել է ոչ կոմպետենտ քայլերի մեջ։

Դավթյանը չբացառեց, որ Բաքուն կարող է քաղաքական օրակարգ մտցնել այսպես կոչված անկլավների հարցը։ «Ալիեւն օգտվում է ուկրաինական ճակատում Ռուսաստանի գործողություններից եւ Փաշինյանի անհիմն քաղաքականությունից։ Ռուսաստանը կարող է զիջումների գնալ եւ չօգտագործել Արցախի բնակավայրերի հայկական անվանումները։ Այդպիսով Բաքուն փորձում է ոչնչացնել այդ տարածքում հայերի հետքերը։ Ադրբեջանը հող է նախապատրաստում ռազմական սադրանքի համար։ Պարբերաբար կրակոցներ է արձակում՝ փորձելով հասնել հայերի արտաքսման։ Բացի այդ, Ալիեւը փորձում է հասնել Ռուսաստանից զիջումների՝ Արցախի պաշտպանության բանակի լուծարման գնով։ Գերեվարումներով եւ մշտական ճնշումներով Բաքուն փորձում է բողոքի ալիք բարձրացնել Հայաստանում։ Հաշվի առնելով Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հակասությունները եւ այն, որ հրապարակումներ եղան այն մասին, որ Նախիջեւանը կարող է միավորվել Իրանին, Բաքուն փորձում է ուժեղացնել քաղաքական հսկողությունը՝ պաշտոններին խամաճիկների նշանակելով։ Մյուս կողմից, Թուրքիան հարմար հարթակ է ստեղծում Հայաստանի վրա հարձակման եւ տարածաշրջանի նկատմամբ հսկողության համար»,-նշեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ