News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում եւ ԵՏՄ այլ երկրներում «Աշխատանք ԵՏՄ-ում» հավելվածի գործարկման հարցով բանակցություններ են ընթանում։ Այն հնարավոր է ներբեռնել Apple Store-ից եւ Google Play-ից։ Այս մասին հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան տեսակամրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռոսսիյա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում եւ նվիրված Է ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։

Նրա խոսքով՝ այժմ «Աշխատանք ԵՏՄ-ում» հավելվածի ծառայությունները տրամադրվում են ռուսական հատվածի շրջանակում։ «Այլ կերպ ասած՝ ԵՏՄ եւ ԱՊՀ երկրների քաղաքացիները կարող են պետական եւ կոմերցիոն ծառայություններ ստանալ ՌԴ-ում աշխատանքի տեղավորման ժամանակ։ Բանակցություններ են ընթանում ԵՏՄ այլ երկրներում հավելվածի նմանատիպ ծառայությունների թողարկման շուրջ»,-ասել է Սարգսյանը։

Նա պարզաբանել է, որ այդ հավելվածի օգտագործման շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել ՌԴ մուտքի սահմանափակումների ստուգում, օտարերկրյա քաղաքացիների համար հարկ վճարողի նույնականացման համարի ստուգում, Ռուսաստանի կենսաթոշակային ֆոնդում ապահովագրության ստաժի ստուգում, աշխատանքի տեսչություն դիմում, կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչում, գրանցում եւ աշխատանքային արտոնագրի տրամադրում:

«Ստեղծվել է «Աշխատանք Ռուսաստանում» պորտալում տեղադրված թափուր աշխատատեղերի որոնման եւ արձագանքման հնարավորություն: Իրականացվել է աշխատանքի տեղավորման ուղեցույցով ծառայություն։ Կազմվել եւ ներդրվել է աշխատանքային միգրանտների օրինական աշխատանքի եւ աշխատանքի ընթացակարգերը կարգավորող Ռուսաստանի Դաշնության իրավական ակտերի ցանկը: Ներդրվել է աշխատանքային միգրացիայի վերաբերյալ ամենահայտնի հարցերի պատասխաններով գիտելիքների բազա: Առեւտրային ծառայությունների մասով իրականացվել են կամավոր բժշկական ապահովագրության քաղաքականության, բնակելի եւ առեւտրային անշարժ գույքի որոնում եւ վարձակալում, ավիա- եւ երկաթուղային տոմսերի որոնում եւ գնում, սիմ քարտի գնում»,-հավելել է Սարգսյանը։

Նա նշել է, որ առաջիկայում նախատեսվում է ներդնել նոր ծառայություններ, այդ թվում՝ փաստաթղթերի նոտարական վավերացմամբ թարգմանություն, բանկային քարտի տրամադրում, միջազգային դրամական փոխանցումներ։ «Մենք առաջարկում ենք մոտ 18 ծառայություն, որոնք աշխատանքային միգրանտները կարող են օգտագործել նախքան այլ երկիր կամ քաղաք տեղափոխվելու որոշում կայացնելը: Կարծում ենք, որ հավելվածից օգտվողների թիվը կհասնի մի քանի միլիոնի, քանի որ աշխատանքային միգրացիան եվրասիական տարածքում մեծ մասշտաբ ունի»,-եզրափակել է Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ