News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունաստանը դառնում է եվրոպական գազային միջանցք եւ առաջիկա տարիներին կարող է գրեթե չորս անգամ ավելացնել հարեւան երկրներ գազի արտահանման իր կարողությունները նոր զարգացող ենթակառուցվածքների շնորհիվ: Այս մասին հայտարարել է երկրի գազային ցանցի օպերատոր DESFA-ի գործադիր տնօրեն Մարիա Ռիտա Գալլին։

Ուկրաինայի պատերազմից հետո Հունաստանն այս տարի ավելի քան կիսով չափ կրճատել է ռուսական գազի ներմուծումը՝ փոխարենը ավելացնելով հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները, հիմնականում ԱՄՆ-ից եւ Եգիպտոսից։

Ռուսական գազից իր կախվածությունն էլ ավելի նվազեցնելու համար Հունաստանը հույսեր է կապում առնվազն եւս երկու լողացող պահեստարանների եւ ռեագազիֆիկացիոն կայանքների (FSRU) կառուցման հետ, որոնք կարող են շահագործման հանձնվել մինչեւ 2024 թվականը: Այս տարվա սկզբին գործարկվել է նոր գազատար, որով գազը մատակարարվում է Բուլղարիա։

«Սա պայմաններ է ստեղծում, որպեսզի Հունաստանը մինչեւ 2025 թվականը գրեթե չորս անգամ ավելացնի իր արտահանման կարողությունները հարեւան երկրներ»,-ասել է Գալլին։

Նրա խոսքով՝ մատակարարումների անվտանգությունն ամենամեծ խնդիրն է, որին բախվում է Եվրոպան։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ առաջիկա տարիներին Հունաստանը կարող է ունենալ մինչեւ չորս նոր ՀԲԳ տերմինալ: Նա նաեւ ասել է, որ Եվրոպան պետք է նոր էներգետիկ «հավասարակշռություն» գտնի այս տարվա սկզբին գազի գների բարձրացումից հետո, եւ որ ռուսական գազը չի կարող վերացվել առանց գազի նոր արդյունահանման մեջ ներդրումների:

«Մենք պետք է իրատես լինենք, որ գազը որոշ ժամանակ մեզ հետ կլինի»,-ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ