News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում Զանգակատան ջրամբարի մեռյալ ծավալի հնարավոր օգտագործելի մասն օգտագործելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին երեք տարիներին Զանգակատան ջրամբարի թասի մեռյալ ծավալի լվացումներ չեն կատարվել, որի պատճառով մեռյալ ծավալն ամբողջությամբ տղմապատվել է: Ստեղծված իրավիճակին համապատասխան քայլեր ձեռնարկելու՝ ջրամբարի թասի լվացում կատարելու նպատակով անհրաժեշտ է մեռյալ ծավալը /0.2 մլնմ3/ դատարկել։

«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն ջրամբարների մեռյալ ծավալի հնարավոր օգտագործելի մասը ներառված է ռազմավարական ջրային պաշարում: Սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է լվացման նպատակով ջրամբարի թասի մեռյալ ծավալը դատարկելու համար:

Ջրամբարում ջրի հորիզոնի ցածր նիշերում ջրառում իրականացնելիս ջրահոսքը իր հետ բերում է զգալի չափով տիղմ, հատակային նստեցված բերվածքներ, որոնց պատճառով խաթարվում է ոռոգման փակ ցանցի անխափան շահագործումը:

Ջրամբարի թասի մեռյալ ծավալի մաքրման արդյունքում ակնկալվում է ապահովել հիդրոտեխնիկական կառուցվածքների, այդ թվում՝ ջրամբարի իրիգացիոն փակ ցանցի անխափան շահագործումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ