News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Դա ժամանակավոր երեւույթ է եւ կապված է ամանորյա տոների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով պատմական եւ մշակութային շենքերի վնասման մասին հարցին։

Նա վստահեցրեց, որ չգիտի՝ ինչ վնասի մասին է խոսքը, միաժամանակ, հավելեց, որ խնդիրը չի քննարկվել նախարարությունում, քանի որ, նրա խոսքով, հարցը քաղաքապետարանում է, որը պարտավորվել է 100 տոկոսով վերականգնել՝ վնասի հասցման դեպքում։

Դումանյանը վստահեցրեց, որ քաղաքապետարանն ամեն ինչ կվերականգնի։

«Լինի դա ճեղք կամ անցք, քաղաքապետարանն ամեն ինչ կվերականգնի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում երեւում է, թե ինչպես են վնասվել Հանրապետության հրապարակի շենքերը լուսավորություն անցկացնելուց հետո, ինչն էլ առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների զայրույթը:

Նշենք, որ կառավարությունը Ամանորի կազմակերպման համար 650 հազար դոլար է հատկացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ