News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այն, որ այսօրվա իշխանությունները հրաժարվել են Արցախի կարգավիճակից ու խոսում են ԼՂ բնակչության իրավունքներից, մենք վաղուց գիտենք, Լավրովը պետք է այդ մասին ասեր, որ մենք իմանա՞նք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

«Այն, որ Հայաստանի գործող իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, ախր երկու տարի է՝ դրա մասին խոսում են բոլորը,  դրա մասին Լավրովի ասածից պետք է իմանայի՞նք:

Բայց Լավրովը մեկ այլ բան էլ է ասել: Նա ասել է, որ Ադրբեջանը հայտարարել է՝ ես պատրաստ եմ պաշտպանել հայկական բնակչության իրավունքներն այնպես, ինչպես Ադրբեջանի ցանկացած քաղաքացու: Լավրովն այն մարդը չի, որ չգիտի, որ Ադրբեջանում որեւէ բնակչության իրավունքներ չեն պաշտպանվում: Այնպես որ Լավրովը եւս մեկ անգամ երեւի հաստատեց, որ պետք է հասկանալ, որ հայերի իրավունքները պաշտպանված չեն լինելու»,-ասաց նա:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը, թե Ալմա Աթայի փաստաթղթով Արցախը Ադրբեջանի մաս է կազմում,  Թեւան Պողոսյանն ասաց. «Եթե Հայաստանը վավերացրել է Ալմա-Աթայի փաստաթուղթը, Հայաստանն իր օրենսդրության համաձա՞յն է շարժվելու առաջ: Եթե մեր վավերացումն է լինելու, ապա Հայաստանի գերագույն խորհուրդը այն ժամանակ մեծ վերապահում է դրել, որը այդ փաստաթղթի անբաժանելի մաս է: Այս ամենը հաշվի առնելով պետք է հասկանանք, որ դեռ ամեն ինչ կորած չէ, կարելի է աշխատել, բայց ցավոք սրտի, հույս չկա, որ այս իշխանությունները կաշխատեն»:

Պողոսյանը նկատեց, որ ամեն երկրի ԱԳ նախարար իր երկրի շահերն է ներկայացնում, իրենց այսօր պետք էր այդ մեկնաբանությունը տալ այդքան խորությամբ եւ Ռուսաստանը դա տվել է՝ ինչ-որ բաներ բացատրելով. «Երեկ եղել է նաեւ տեղեկություն, որ եղել է սոցհարցում եւ Հայաստանի 90 տոկոսն ասել է՝ մենք չենք պատկերացնում Արցախը որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում: Ու դա է մեր կարծիքը, որ մենք իրավունք չունենք թույլ տալու, որ Արցախը որեւէ կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում: Հիմա մեր ժողովուրդը դրան տեր կանգնելո՞ւ է, թե ոչ: Լավրովն իր երկրի շահերից ելնելով հազար բան կարող է ասել: Հիմա հերթը արդեն հայ ազգինն է, հայ ազգը պետք է իր ձայնը բարձրացնի:

Առաջին անգմ Պուտինը Վալդայում, հիմա էլ Լավրովը հայ ժողովրդին բացատրեցին, որ ձեր գործող իշխանությունները սա են անում: Այս պահին Լավրովը շատ բաներ է բաց ներկայացրել, ասում է՝ մեզ սա էին ասում, նա էին ասում, հետո Պրահայից եկան ու այս թուղթը մեզ բերեցին: Այս պրոցեսի մեջ ինչ-որ բաներ են բացատրվում կողմերին: Հիմա Լավրովը 2 օրից հանդիպելու է Բայրամովի հետ եւ իրեն պետք էր հատուկ այդ հանդիպման համար այսպիսի իրավիճակ ձեւավորել: 

Իրենք միշտ էլ իրենց շահերն են առաջ տանելու, մեր խնդիրը պետք է լինի այն, թե ովքեր եւ ինչպես են առաջ տանելու հայկական շահերը: Եթե չենք տանում, ի՞նչ կապ ունի Լավրովի ասածը»,-հայտարարեց Թեւան Պողոսյանը:

Մենք հայերին առաջարկել էինք դուրս գալ ադրբեջանական 5 շրջաններից եւ հետաձգել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. Լավրով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ