News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս տարի բելառուսական սննդամթերքի մատակարարումը Հայաստան աճել է՝ հասնելով մինչեւ 82 մլն դոլարի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման եւ առեւտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԲԵԼԹԱ-ն:

«Մեր մատակարարումները Հայաստան այս տարի աճել են 72 տոկոսով եւ հասել 82 մլն դոլարի, ընդ որում ՝ մատակարարումները Բելառուս ավելացել են երեք անգամ՝ մինչեւ մոտ 50 մլն դոլար։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ պատժամիջոցների ճնշման պայմաններում Բելառուսը եւ Հայաստանը հետաքրքրություն են ցուցաբերում առեւտրի զարգացման նկատմամբ։ Մենք մեր երկիր ենք ներմուծում մեծ քանակությամբ հայկական կոնյակ՝ ինչպես շշալցված, այնպես էլ թորած։ Բացի այդ, այսօր քննարկում ենք Բելառուսում Հայաստանի առեւտրի տան ստեղծումը, որը կնպաստի մեր երկրների խորացված փոխգործակցությանը։ Նախատեսվում է, որ այն կունենա տարբեր տեսակի ապրանքների արտահանողների եւ ներմուծողների գործառույթներ։ Վստահ եմ, որ դա կօգնի մեր երկկողմ փոխգործակցությանը առեւտրի ընդլայնման հարցում»,-ասել է Բոգդանովը։

Նախարարը հավելել է, որ մշտական աշխատանք է տարվում հայկական շուկայում բելառուսական սննդամթերքի առաջմղման ուղղությամբ։ «Ձեզ մոտ հայտնի է մեր մսամթերքն ու կաթնամթերքը, այդ թվում՝ պանիրները։ Բացի այդ, մատակարարվում են տեխնիկա, սարքավորումներ, մեքենաներ, հետաքրքրություն կա շինարարական բիզնեսում։ Ընդ որում, հայկական կողմի հետ մենք ունենք բանջարեղենի, մրգերի, մի շարք այլ ապրանքների մատակարարումներ։ Եթե ինչ-որ դժվարություններ են առաջանում, ապա գործընկերների հետ աշխատում ենք կոնկրետ դիրքորոշումներով»,-հավելել է նա։

2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 128,5 մլն դոլար (206,2 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ