News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները նկատելիորեն զարգացել են վերջին տարիներին։ Այս մասին ԱՄԷ հիմնադրման 51-ամյակին նվիրված ընդունելությանը այսօրէ դեկտեմբերի 1-ին,  ասել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար տիկին Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին:

Նրա խոսքով` բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններն ու հանդիպումները բարձրացրել են միջազգային համագործակցության մակարդակը։ Հատկապես ակտիվորեն զարգանում են տնտեսական հարաբերությունները։ 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը գնահատվել է 317 միլիոն դոլար։ Ի հավելումն դրան, զգալիորեն ավելացել են էմիրաթցի զբոսաշրջիկների այցելությունները Հայաստանմ քանի որ շաբաթական միջինը 14 չվերթ է իրականացվում Աբու Դաբիից, Դուբայից և Շարժայից Fly Dubai, Air Arabia և Wizz ավիաընկերությունների կողմից։

Հավատարմատարը նշեց, որ վերջին երկու տարիները հատկապես նշանակալի են էմիրաթական ներդրումների առումով։ 2021 թվականին Մասդար ընկերությունը ANIF-ի հետ համատեղ սկսել է խոշոր ներդրումային ծրագիր՝ նպատակ ունենալով Արագածոտնի մարզում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան։ Բացի սրանից, Air Arabia-ի և Anif-ի համագործակցության արդյունքում ստեղծվել է Fly Arna հայկական ազգային ավիաընկերությունը։

Նրա խոսքով` վերջին 50 տարիների ընթացքում ԱՄԷ-ն աչքի է ընկել արտասովոր նվաճումներով, մասնավորապես` էմիրաթական առաջին առաքելության տիեզերք ուղարկելը, «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի հյուրընկալումը, Հռոմի պապին առաջին անգամ Արաբական թերակղզում ողջունելը և «Աբրահամյան համաձայնագրերի» ստորագրումը, ԱՄԷ-ն որպես Cop 28 համաժողովի հյուրընկալող երկիր ընտրվելը: Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են այն ամենի, թե ինչպես է ԱՄԷ-ն շարունակում զարմացնել նույնիսկ իր քաղաքացիներին։

ԱՄԷ-ի ղեկավարությունը ընդունել է «Առաջիկա 50 տարիների սկզբունքները»՝ որպես ռազմավարական ճանապարհային քարտեզ Էմիրությունների տնտեսական, քաղաքական, զարգացման և սոցիալական աճի նոր դարաշրջանի համար՝ միության հիմնասյուներն ամրապնդելու, կայուն տնտեսություն կառուցելու և բոլոր հնարավոր ռեսուրսները օգտագործելով ավելի բարեկեցիկ հասարակություն ստեղծելու նպատակով:

ԱՄԷ-ն ժամանակակից երկիր է, որը ձգտում է շարունակաբար զարգանալ և հարուստ է ռեսուրսներով, միևնույն ժամանակ ԱՄԷ-ի ղեկավարությունը որդեգրում է տնտեսական ռազմավարություններ, որոնք խթանում են տնտեսական դիվերսիֆիկացիան նավթից հեռու և աշխատում գիտելիքի և բազմազանության վրա հիմնված տնտեսություն կառուցելու ուղղությամբ՝ ամրապնդված գիտական և տեխնոլոգիական առաջընթացով։

ԱՄԷ-ն «Առաջիկա 50 տարիների նախագծերի» շրջանակներում սկսել է ռազմավարական նախաձեռնությունների փաթեթ, որոնք ուղղված են ներքին և արտաքին աճի առաջխաղացմանը և առաջիկա ինը տարիներին 150 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը առանցքային ոլորտներում, այդ թվում՝ թվային տնտեսության, ձեռներեցության, առաջադեմ հմտությունների, տիեզերական և տեխնոլոգիաների ոլորտներում:

Բացի այդ, ԱՄԷ-ն տնտեսական դիվերսիֆիկացման և առևտրի, արդյունաբերության ու ներդրումների միջոցով ամուր միջազգային գործընկերության զարգացման ճանապարհին սկսել է համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրեր կնքել ռազմավարական գործընկերների հետ՝ որպես երկարաժամկետ ռազմավարության մաս: Լինելով կարևոր առևտրային հանգույց՝ ԱՄԷ-ն գիտակցում է բարգավաճման և ապրանքների ու ծառայությունների ազատ հոսքի անհրաժեշտությունը՝ որպես հիմնարար սկզբունք ցանկացած ժամանակակից և խաղաղ հեռանկարային երկրի համար, և Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրերը վերջին քայլն են այս առումով:

Հավատարմատարի խոսքով` ԱՄԷ-ն ունի խորը և առանձնահատուկ հարաբերություններ բոլոր երկրների հետ, որոնք ամրապնդում և արտացոլում են նրա՝  բացության, գործընկերության, կամուրջներ կառուցելու և խաղաղության ամրապնդման և երկրների ու ժողովուրդների ընդհանուր շահերի վրա հիմնված սկզբունքները, այնպես, որ նպաստեն միջազգային խաղաղության և անվտանգություն հաստատմանը։

Նա ընդգծեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունն ունի կանանց, խաղաղության և անվտանգության աջակցության ծրագրին նվիրված երկար պատմություն ոչ միայն ԱՄԷ-ում, այլև ամբողջ աշխարհում։ Այսպիսով, ԱՄԷ-ն ընդունել է մի շարք օրենքներ և կանոնակարգեր, որոնք ամրագրում են որոշակի հիմնարար իրավունքներ՝ ապահովելով իր բոլոր քաղաքացիների և բնակիչների արդար վերաբերմունքը: Ավելին, ԱՄԷ-ն սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և Քարտուղարության հետ՝ համաշխարհային մասշտաբով ամրապնդելու և պաշտպանելու մարդու իրավունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ