News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է ռուս աբստրակցիոնիստ նկարիչ Վասիլի Կանդինսկու կտավը հայտնաբերելու մասին։ «Անվերնագիր» կտավը 1984 թվականին գողացել էին Վարշավայի Ազգային թանգարանից, գրում է Associated Press-ը։

Նկարը հայտնաբերել են Բեռլինի Grisebach աճուրդում, որտեղ այն վաճառվել է 390 000 եվրոյով, Լեհաստանի իշխանությունները պահանջել են արգելել նկարն աճուրդի հանել եւ այժմ մտադիր են ուսումնասիրել կատարվածը։

Նկարի հակառակ կողմում լեհական թանգարանի կնիքն է, սակայն աճուրդի կատալոգում նշված է, որ նկարը Կանդինսկու ծննդյան նվերն է կոլեկցիոներ Օտտո Ռալֆսին: Ըստ կատալոգի՝ «Անվերնագիր»-ը 1965-1983 թվականներին պահվել է Ազգային թանգարանում, սակայն 1988 թվականին նկարը ներառվել է ԱՄՆ-ի արվեստի գործերի մասնավոր հավաքածուում։ Դրանից հետո մասնավոր անձն այն գնել է Մյունխենի Թոմասի պատկերասրահից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ