News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Լեհաստանի Լոձ քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար (ԱԳ նախարար), արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ձևավորվել է ակտիվ և արդյունավետ երկխոսություն՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական արժեքների և պատմական ժառանգության վրա: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Փոլ Ռիչարդ Գալագերի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ հայտնելով հայկական կողմի պատրաստակամությունը շարունակական ջանքեր գործադրել առկա օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերին ՀՀ ԱԳ նախարարի՝ Սուրբ Աթոռ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին առնչվող հարցեր: 

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 44-օրյա պատերազմի և ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված անվտանգային իրավիճակը, ինչպես նաև հումանիտար բնույթի առկա խնդիրները:

Վերահաստատելով խաղաղության օրակարգն առաջ մղելու հայկական կողմի հանձնառությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը արձանագրել է, որ Ադրբեջանն իր ռազմատենչ հռետորաբանությամբ և առավելապաշտական ձգտումներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ