News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։ Այս մասին Ինյարիտուն գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։

«Պատիվ էր ստանալ «Մխիթար Գոշի մեդալն Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղ)։ Մենք շարունակելու ենք պաշտպանել Արցախում հայերի ապրելու իրավունքը՝ միջազգային ճանաչման անհրաժեշտության հետ մեկտեղ»,- գրել է Ինյարիտուն։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրում նշված է, որ Ինյարիտուն «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվում է Արցախին ցուցաբերած քաղաքական աջակցության համար։

Ինյարիտուն «Մխիթար Գոշ» մեդալը ստացել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում։

Նշենք, որ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այս օրերին Հայաստանում է, նա հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ, այցելել Ջերմուկ և Սոթք, ծանոթացել սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով  Հայաստանի բնակավայրերին հասցված վնասներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ