News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ նավթային կարտելը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, եւ դաշնակից արդյունահանող երկրները, ներառյալ Ռուսաստանը, պետք է որոշեն, թե որքան նավթ մատակարարեն համաշխարհային տնտեսությանը Չինաստանում պահանջարկի թուլացման եւ Ռուսաստանի դեմ արեւմտյան նոր պատժամիջոցների ազդեցության հետ կապված անորոշության ֆոնին, որոնք կարող են շուկայից հանել նավթի զգալի ծավալ, գրել է AP-ը։

Նավթը վաճառվում էր ցածր գներով, քանի որ կային մտավախություններ, որ կորոնավիրուսի բռնկումները եւ զրոյական գնի չինական խիստ սահմանափակումները կիջեցնեն վառելիքի պահանջարկն աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկում։ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ռեցեսիայի մտավախությունները նույնպես բարձրացնում են բենզինի եւ հում նավթից արտադրվող այլ վառելիքի պահանջարկի նվազման հեռանկարը։

Այս անորոշությունն է պատճառը, որ ՕՊԵԿ+-ը հոկտեմբերին օրական 2 մլն բարելով կրճատել էր նավթարդյունահանումը՝ սկսած նոյեմբերից, ինչը ոմանք դիտարկում էին որպես Ռուսաստանին օգնելու քայլ՝ հաղթահարելու եվրոպական էմբարգոն։ Այս քայլը որոշակի սահմանափակումներ ունեցավ, քանի որ ՕՊԵԿ+-ի երկրներն արդեն չեն կարող կատարել իրենց քվոտաները, նշել է ԶԼՄ-ն։

Համաշխարհային տնտեսության աճի դանդաղման պայմաններում նավթի գներն իջնում են ամառվա առավելագույններից, իսկ նավթի միջազգային էտալոնի՝ Brent տեսակի նավթը մնացել է մեկ բարելը 85,42 դոլարի մակարդակում՝ մեկ ամիս առաջվա 98 դոլարի համեմատ։ Սա վարորդների համար հանգեցրել է բենզինի գների իջեցման ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում։

Մյուս կողմից՝ գների սահմանափակումը եւ ԵՄ բոյկոտը կարող են համաշխարային շուկայից հանել անհայտ քանակությամբ ռուսական նավթ, ինչը կհանգեցնի առաջարկի կրճատման եւ գների աճի։ Ռուսական նավթի հանկարծակի կորուստը կանխելու համար սահմանային գինը թույլ է տալիս  նավագնացային եւ ապահովագրական ընկերություններին ռուսական նավթը փոխադրել ոչ արեւմտյան երկրներ այդ գնով կամ այդ շեմից ցածր գնով։ Համաշխարհային լցանավային նավատորմիղի մեծ մասը ապահովագրված է «Մեծ յոթնյակի» կամ ԵՄ երկրների ապահովագրողների կողմից։

Նավթի համաշխարհային շուկայում նման անորոշության բախվելով՝ ՕՊԵԿ երկրների նավթի նախարարները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ,  կարող են արդյունահանման մակարդակը թողնել անփոփոխ կամ նորից կրճատել արդյունահանումը, որպեսզի զսպեն գների հետագա անկումը։ Ցածր գները նշանակում են եկամուտների նվազում արտադրող երկրների կառավարությունների համար։

Clearview Energy Partners-ի վերլուծաբանները, ընդհակառակը, սպասում են, որ ՕՊԵԿ+-ը կհայտարարի օրական 1 մլն բարելով արդյունահանումը կրճատելու մասին։ Կազմակերպության որոշ անդամներ արտադրությունը կնվազեցնեն, ուստի, ամենայն հավանականությամբ, խոսքն արդյունահանման օրական մոտ 580 000 բարելի կրճատման մասին է։

Այս կրճատումը համաշխարհային մատակարարումների հետ կապված խնդիրներ չի առաջացնի, անգամ եթե ուշադրության առնվի ռուսական նավթի մատակարարումների ԵՄ արգելքը, որը, ինչպես սպասվում է, կհանգեցնի շուկայից էլի 1 մլն բարելի անհետացման, ասել է Clearview Energy Partners-ի կառավարիչ տնօրեն Ժակ Ռուսոն։ Ձմռանը նավթի սպառումը նվազում է՝ մասամբ այն պատճառով, որ ավելի քիչ թվով մարդիկ են ղեկին նստում։

«Բայց գների սահմանափակումը «Մեծ յոթնյակի» երկրների կողմից կարող է Ռուսաստանին դրդել պատասխան միջոցներ ձեռնարկել եւ շուկայից հանել ավելի շատ նավթ։ Սաուդցիներն, ամենայն հավանականությամբ, կողմ են Կրեմլի այն շահագրգռությանը, որ քայքայվի G7-ի գնորդների աճող կարտելը»,- ասել է Clearview-ի մյուս կառավարիչ տնօրենը՝ Քեւին Բուկը։

Մեկ բարելը 60 դոլար սահմանը ռուսական նավթի ընթացիկ գնին մոտ է, նշանակում է՝ Մոսկվան կարող է շարունակել վաճառել՝ ըստ էության մերժելով սահմանաչափը։

«Եթե Ռուսաստանն արդյունքում ավելի շատ նավթ հանի, քան օրական մոտ 1 մլն բարելը, ապա աշխարհում կառաջանա նավթի դեֆիցիտ, եւ անհրաժեշտ կլինի ինչ-որ տեղ ծածկել այն՝ լինի ՕՊԵԿ-ը, թե ոչ»,- ասել է Ռուսոն։- Կարեւոր գործոն կլինի պարզել, թե որքան նավթ է իսկապես շուկայից հանվում»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ