News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Գետավան գյուղի մոտ ադրբեջանցիներն են կանգնեցրել հայ երիտասարդների մեքենան, չեն թոյլատրել նրանց անցնել, ինչից էլ վիճաբանություն է առաջացել: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց Գետավանի համայնքապետ Արարատ Զախարյանը:

«Դեպքը տեղի է ունեցել գյուղ մտնելու ճանապարհին, ադրբեջանցիները կանգնեցրել են գյուղ եկող կողքի գյուղի երիտասարդների մեքենան, սկսել են վիճաբանել: Ադրբեջանցիները շատ են եղել, մեր տղաները 3 հոգով են եղել: Ըստ իմ ունեցած տեղեկությունների` ադրբեջանցիները չեն թույլատրել տղաներին անցնել, նրանք մեքենայից իջել են, ադրբեջանցիները խփել են, մեր տղաներն էլ նրանց են խփել»,-ասաց նա:

Գյուղապետի խոսքով` միջադեպը հարթել են դեպքի վայր հասած խաղաղպահները, որոնք ադրբեջանցիներին մեքենայով ճանապարհել են:

«Ինձ թվում է` ադրբեջանցիները հատուկ ծառայության աշխատակիցներ են, քանի որ նրանք հաճախ են անցնում այդ ճանապարհով, հենց այդ մեքենայով եւ իրենց միշտ լկտի են պահում»,-ասաց նա:

Գետավանի գյուղապետի խոսքով` արդեն 2-րդ օրն է ադրբեջանցիները սադրանք են հրահրում, ինչի նպատակը բնակչությանը վախեցնելն է եւ արցախը հայաթափելը:

«Նրանց նպատակն այդ է, բայց մենք գնալու տեղ չունենք, մեր հայրենիքն է, մեր ծնողների գերեզմանը չենք թողնի, մենք պիտի ապրենք այստեղ»,- հացվելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում: Ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ