News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի իշխանություններն արգելել են շենքեր կառուցել եւ քանդել օդի աղտոտվածության ռեկորդային ցուցանիշների պատճառով, տեղեկացրել է ANI գործակալությունը։

Նշվել է, որ Նյու Դելիում օդի որակի ինդեքսը նախորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, միջինը կազմել է 407. մաքուր օդի նորմը քաղաքային պայմաններում տատանվում է 0-50 միավորի սահմաններում։

Քաղաքապետարանը՝ հանձին օդի որակի վերահսկման հանձնաժողովի, հանձնարարել է արգելել շենքերի կառուցումը եւ քանդումը, բացի այդ, 3,5 մլն բնակչությամբ քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվել չօգտագործել մասնավոր տրանսպորտը եւ հնարավորության դեպքում աշխատել տնից։ Քաղաքապետարանը բնակիչներին խնդրել է ժամանակավորապես հրաժարվել ածխի օգտագործումից ջեռուցման համար. գիշերը Հնդկաստանի մայրաքաղաքում ջերմաստիճանն իջնում է +12°C-ի։

Քաղաքային կոմունալ ծառայություններին կարգադրվել է ավելի հաճախ մաքրել ճանապարհները եւ ջրել դրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ