News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Էստեղ քննարկելու ինչ կար, ցանկը պարզ էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով Երեւանի ջրօգտագործողների ընկերության կողմից ներկայացված Երեւանի ոռոգման ցանցի  վերականգնման աշխատանքների իրականացման ուղղությամբ նախագծերի պատրաստմանը:

Շրջակա միջավայրի եւ կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն էլ նշեց, որ իրենք դեռ չենք ուսումնասիրել ցանկը, ինչին քաղաքապետն արձագանքեց. «Հաջորդ գործակարգավարականին զեկուցեք սրա մասին: Ամեն մեկդ 1-2 մարդ ունեք էստեղ նստած, ինչի՞ չեն զեկուցել: Ձեր ենթակայության տակ էլ հազար հոգի մարդ է աշխատում»:

Այնուհետեւ անդրադառնալով Աբովյան պուրակի բարեկարգման աշխատանքների ընթացքին, քաղաքապետը կասկած հայտնեց, թե այն կհասցնեն մինչեւ տարեվերջ ավարտել. «Ժամկետները մինչեւ տարվա վերջ է, բայց ես մի քիչ կասկածում եմ, երեկ եմ այնտեղ եղել, անհասկանալի վիճակ էր»:

Տպել
Ամենաշատ