News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, զորավարժությունները, որոնք իրականացվում են տարբեր զորատեսակների անձնակազմերի, մարտական եւ հատուկ ինժեներա-սակրավորական տեխնիկայի, ինչպես նաեւ ադրբեջանական բանակի ռազմական ավիացիայի եւ Թուրքիայի զինված ուժերի ներգրավմամբ, ընդգրկում են Բաքու քաղաքը եւ Աստարայի, Ջեբրայիլի եւ Իմիշլիի շրջանների տարածքները։

Սցենարի համաձայն՝ ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական, հրթիռա-հրետանային զորքերի ստորաբաժանումները Թուրքիայի ԶՈւ զինծառայողների հետ միասին կատարում են տարբեր ուսումնամարտական առաջադրանքներ։

«Զորավարժություններում՝ հաշվի առնելով ժամանակակից մարտի վարման միջոցները, կատարվում են ռազմական գործողություններում հրետանու, ավիացիայի եւ այլ զորատեսակների կիրառման, գետերի վրա կամուրջների անցկացման, ինչպես նաեւ պայմանական հակառակորդի թիկունքում դեսանտ իջեցնելու տարբեր առաջադրանքներ։ Համատեղ զորավարժություններում հիմնական ուշադրությունը հատկացվում է զորքերի միջեւ մարտական փոխգործակցության հաստատմանը, կառավարման կատարելագործմանը, փորձի փոխանակմանը եւ անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը»,- նշվել է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ