News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Ինդոնեզիան պաշտոնապես սկսել են ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին բանակցությունները, բանակցությունների առաջին փուլը նախատեսված է 2023 թվականի առաջին եռամսյակում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրային բաժնի փոխանցմամբ՝ բանակցությունների մեկնարկի մասին հայտարարությունը ստորագրել են ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը եւ Ինդոնեզիայի առեւտրի նախարար Զուլկիֆլի Հասանը։

«Եվրասիական տնտեսական միությունը մեծ նշանակություն է տալիս Ինդոնեզիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, որը Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում եւ ամբողջ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր հիմնական առեւտրային  գործընկերներից մեկն է:  Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, առեւտրի պայմանների ազատականացումը կարող է ապրանքաշրջանառությունն ավելացնել եւս 1,5 միլիարդ դոլարով», - ասել է Սլեպնեւը։

2022 թվականի հունվար-սեպտեմբերի արդյունքների համաձայն՝ Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 48,4 տոկոսով, արտահանումն՝ ավելի քան 2,5 անգամ, ներմուծումը՝ մոտ 16 տոկոսով։ 2021 թվականին Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 3,8 մլրդ դոլար։

ԵԱՏՄ-ի եւ Ինդոնեզիայի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ հերթական բանակցությունները  սպասվում է, որ կանցկացվեն 2023 թվականի գարնանը Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ