News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները տնտեսական համալիր համագործակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշում են կայացրել։ ԱՄԷ-ի արտաքին առեւտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ ալ Զեյուդին եւ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն կպայմանավորվեն երկկողմ առեւտրային հարաբերությունների զարգացման շուրջ, հայտնում է Reuters-ը։

«Ուկրաինան մեզ համար առանցքային առեւտրային գործընկեր է։ Աճի եւ ներդրումների ներուժը մեծ է եղել մինչեւ այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակը, մենք կարծում ենք, որ առաջ գնալու ժամանակն է: Դա լրացուցիչ օգուտ կբերի ոչ միայն ԱՄԷ-ին, այլեւ Ուկրաինային»,- ասել է ալ Զեյուդին:

Երկկողմ առեւտրում հիմնական շեշտերը կդրվեն ծառայությունների ոլորտում ապրանքաշրջանառության ընդլայնման եւ պարենային անվտանգության վրա։ ԱՄԷ-ի հետ հնարավոր ազատ առեւտրի համաձայնագիրը կընդլայնի ուկրաինական արտադրանքի վաճառքի աշխարհագրությունը՝ նոր հնարավորություններ բացելով Ասիայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ գյուղմթերքների եւ արդյունաբերական ապրանքների արտահանման համար, նշվում է հոդվածում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ