News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանում հայտնվել են եվրոպացի դիտորդներ, Երեւանը բանակցությունները տեղափոխել է արեւմտյան հարթակներ, ձգձգում է գործընթացը, սակայն զինված էսկալացիայի հավանականություն, այնուամենայնիվ, գոյություն ունի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

«Սակայն չեմ կարծում, թե Բաքուն կկրկնի ղարաբաղյան պատերազմի սցենարը»,- հավելեց նա։

Քաղաքագետը կարծում է, որ Ղարաբաղից հայերի վտարումը ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ այդ դեպքում նա կստանա երկրորդ Թուրքիայի վարկանիշ, որը Հայոց ցեղասպանություն է իրականացրել։

 «Դա կհարվածի Ադրբեջանի իմիջին, որը իր էներգառեսուրսների միջոցով փորձում է ինչ-որ տեղ զբաղեցնել եվրոպական համայնքում։ Դա նրան չի հաջողվի, նա պետք է որոշի Ղարաբաղի կարգավիճակը։ Պատահական չէ, որ նրանք խոսում են Ստեփանակերտի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։ Ուրիշ բան, որ Ստեփանակերտի ներկայիս ղեկավարությունը նրանց դուր չի գալիս։ Սա երկար գործընթաց է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանին չի հաջողվի իր ռազմական հաղթանակը քաղաքական համաձայնագրի վերածել»,- ընդգծեց Տարասովը։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, նրա գնահատմամբ, միջանկյալ բնույթ է կրում, եւ կողմերի միջեւ հիմնարար պայմանագիր է պետք։

«Բրյուսելյան հարթակը երերում է, մոսկովյանն այնքան էլ կայուն տեսք չունի, սկսել են քննադատել ռուս խաղաղապահներին։ Այս ամենը նշաններ են, որ հակամարտության գոտի է հասունանում։ Եթե Ադրբեջանը զինված հարձակում սկսի խաղաղապահների դեմ, Բաքուն հասկանում է, որ Ռուսաստանը կպատասխանի։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը կփակի Լաչինի միջանցքը»,- նշեց փորձագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ