News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մոհամմադ Աբբաս Մեշկինին, «ՌԻԱ Նովոստի»-ի համար մեկնաբանելով Իսլամական Հանրապետությունում բարեվարքության ոստիկանության լուծարման մասին հաղորդագրությունները, նշել է, որ յուրաքանչյուր երկիր կարող է ժամանակի ընթացքում վերանայել իր քաղաքականությունը՝ բնակչության պահանջներին եւ կարիքներին համապատասխան:

Ավելի վաղ մի շարք արտասահմանյան գործակալություններ, հղում անելով գլխավոր դատախազին, հայտնել էին, որ Իրանի իշխանությունները վերացրել են բարեվարքության ոստիկանությունը՝ բողոքի ցույցերի ալիքի ֆոնին, որը ողջ երկրում տարածվել է իրանցի երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահից հետո։

«Բարեվարքության ոստիկանությունը հիմնարկ կամ իրավաբանական անձ չէ։ Այնքան էլ կոռեկտ չէ տվյալ պահին խոսել բարեվարքության ոստիկանության ստեղծման կամ լուծարման մասին։ Իրանում վաղուց ընդունվել է հանրային կարգապահության եւ հասարակական անվտանգության ապահովման մասին օրինագիծը... Ցանկացած օրինագիծ, ծրագիր կամ ռազմավարություն ժամանակի ընթացքում կարող է կորցնել իր ազդեցությունն ու արդիականությունը։ Այդ պատճառով դրանք կարող են վերանայվել եւ թարմացվել: Հասարակության տարբեր ոլորտներում յուրաքանչյուր երկիր կարող է այդպիսով թարմացնել իր ծրագրերն ու ռազմավարությունները՝ ժամանակի եւ իր բնակչության կարիքներին ու պահանջներին համապատասխան»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մեշկինին։

Նրա խոսքով, Իրանում հիմնական օրենքը սահմանադրությունն է, որը բարեփոխումների ու կատարելագործման մեծ ներուժ ունի։ «Մենք հավատում ենք, որ մեր ժողովուրդը կհաղթահարի առաջացած դժվարությունները, եւ ժամանակի ընթացքում նման բարելավումները կվերածվեն պոտենցիալ հնարավորությունների»,- հավելել է իրանցի քաղաքական գործիչը։

Սեպտեմբերի կեսերից Իրանում զանգվածային անկարգություններ ու բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ կապված բարեվարքության ոստիկանության կողմից ձերբակալված Մահսա Ամինիի մահվան հետ։ Երկրի բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրել են իշխանություններին։ Իրանցի կանայք սկսել են զանգվածաբար հրապարակել տեսանյութեր սոցիալական ցանցերում, որտեղ նրանք կտրում էին իրենց մազերը եւ այրում հիջաբը։

Երկուսուկես ամսվա ընթացքում բողոքի ցույցերը արմատական ծայրահեղական բնույթ են ձեռք բերել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ