News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 21-ից «Հայլուր» լրատվական ծրագրի հիմնական թողարկումը կվարեն Արտակ Հերիքյանը եւ Նվեր Մնացականյանը։ Վերջինիս նաեւ հարցազրույց-հաղորդման համար առանձին եթեր կտրամադրվի։ Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությանյանը։

Նա նաեւ նշեց, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը նոր սեզոնին կփորձի պահպանել իր առաջատար դիրքերը։ Սեպտեմբերի 21-ից «Հայլուրը» կներկայանա տեխնիկական նոր լուծումներով։ Հարությունյանի խոսքով, կզարգացվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ արտասհմանյան թղթակցային կետերը։

Բացի այդ, տարվա վերջին կնշվեն Հանրային ռադիոյի 85 եւ Հանրային հեռուստաընկերության 55-ամյակները։

Հոկտեմբերի 1-ից կհեռարձակվի հայ-վրացական «Երկու աստղ» նոր ծրագիրը, որը կցուցադրվի նաեւ Վրաստանի Հանրային հեռարձակողի առաջին ալիքով։ Գալա համերգներ են նախատեսվում ինչպես Երեւանում, այնպես էլ Թբիլիսիում։ Նախատեսվում է սոցիալական հաղորդում, որը սոցիալական հարցեր կշոշափի։

Շարունակվում է նաեւ վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի արտադրության գործընթացը։ Շուտով էկրաններ կբարձրանա «Գարեգին Նժդեհ» վավերագրական ֆիլմը։ 2012-ին նախատեսվում է երկու-երեք գեղարվեստական ֆիլմ ներկայացնել։

Ինչ վերաբերում է սերիալներին, ապա «Քաղցր կյանք» եւ «Աննա» սերիալների ցուցադրությունը կավարտվի այս տարի, իսկ ահա «Հրեշտակների դպրոցը» սերիալը կշարունակվի մինչեւ հաջորդ ամառ։ Կներկայացվեն այլ սերիալներ եւս։

Նա նաեւ հայտնեց, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում 22 մասից բաղկացած պատմական սերիալի նկարահանման ուղղությամբ։ Այն կպատմի Հայաստանում քրիստոնեության հաստատման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ