News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Fitch Ratings-ը 1,7 տոկոսից 1,4-ի է իջեցրել 2023թ. համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը։ Այս մասին նշվել է միջազգային վարկանիշային գործակալության մամուլի հաղորդագրությունում, որը հրապարակվել է երկուշաբթի։

«2023թ. համաշխարհային ՀՆԱ-ի կանխատեսումները նորից վերանայվել են եւ իջեցվել, քանի որ կենտրոնական բանկերն ուժեղացնում են պայքարը գնաճի դեմ, իսկ Չինաստանի անշարժ գույքի շուկայի հեռանկարները վատթարանում են»,- նշվել է Fitch Ratings-ի հրապարակած համաշխարհային տնտեսության հեռանկարների մասին հաշվետվությունում (GEO)։

Fitch-ը նաեւ իջեցրել է 2023թ. ԱՄՆ տնտեսության աճի կանխատեսումը՝ 02-ի 0,5 տոկոսից, «քանի որ դրամավարկային քաղաքականության խստացման տեմպերն ավելանում են»։ Չինաստանում 2023թ. ՀՆԱ-ի աճի կանխատեսումն իջեցվել է 4,1-ի՝ 4,5 տոկոսից, քանի որ «բնակշինարարության վերականգնման հեռանկարները թուլանում են»։ Ընդ որում՝ Չինաստանի աճի 2022թ. կանխատեսումը մնում է  2,8 տոկոսի մակարդակում, «քանի որ COVID-19-ի դեպքերի թվի աճն առաջիկայում ճնշում է գործադրելու ակտիվության վրա»։

2023թ. եվրոգոտու աճի կանխատեսումը վերանայվել է եւ բարձրացել 0,2-ի 0,1 տոկոսից, քանի որ եվրոպական գազային ճգնաժամը փոքր-ինչ թուլացել է, բայց Եվրոպական կենտրոնական բանկի տոկոսադրույքների ավելի կտրուկ բարձրացումը ճնշում կգործադրի պահանջարկի վրա։ Գործակալությունում կարծում են, որ Եվրոպայում բնական գազի դեֆիցիտի վտանգն այս ձմռանը նվազել է ՀԲԳ-ի ներմուծման աճի եւ գազի սպառման նվազման համատեքստում։ «Բայց ճգնաժամը դեռ չի ավարտվել, եւ գազի բարձր մեծածախ գները շարունակում են ծանր բեռ հանդիսանալ ընկերությունների եւ բյուջետային տնային տնտեսությունների համար»,- տեղեկացրել են գործակալությունում։

Վերջերս, սակայն, գնաճը եվրոգոտում եւ Մեծ Բրիտանիայում հասել է 11 տոկոսի, եւ բազային գնաճն ավելանում է։ Գործակալության գնահատականներով՝ ընդհանուր գնաճը զգալիորեն կնվազի 2023թ.՝ պարենի եւ էներգակիրների գների կայունացմանը զուգընթաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ