News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը տեղեկացրել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից տեղի ենթակառուցվածքի գրոհի ենթարկվելու մասին, գրել է «Կոմերսանտը»։

«Դրա հետեւանքով Կուրսկի օդանավակայանի շրջանում այրվել է նավթամբարը»։ Նահանգապետի խոսքով՝ տուժածներ չկան։

«Հրդեհը տեղայնացվում է։ Բոլոր հատուկ ծառայություններն աշխատում են տեղում»,- դեկտեմբերի 6-ի առավոտյան իր Թելեգրամ-ալիքում գրել է Ստարովոյտը։

Նա ավելի ուշ պատմել է, որ կրակի դեմ շարունակվող պայքարի պատճառով «օդանավակայանի շրջանում» չեղարկվել են դասերը երկու դպրոցներում՝ Խալինոյում եւ մարշալ Ժուկովի անվան գյուղի գիշերօթիկ դպրոցում։

Նահանգի իշխանությունների տվյալներով՝ Մոսկվայի երկաթուղին օդանավակայան է ուղարկել երեք հրշեջ գնացք, յուրաքանչյուրում՝ 120 տոննա ջրով երկուական ցիստեռն եւ ավելի քան 5 տոննա փրփուր։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին երեք ռուս զինծառայող էր զոհվել, եւս չորսը վիրավորվել էր ուկրաինական անօդաչուների գրոհի հետեւանքով Ռյազանի եւ Սարատովի մարզերի «Դյագիլեւո» եւ «Էնգելս» օդանավակայաններում։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ «ՀՕՊ միջոցները որսացել են ցածր բարձրությամբ թռչող անօդաչուները Ռյազանի եւ Սարատովի մարզերում»։

Օդանավակայաններում բեկորների ընկնելու եւ պայթյունի հետեւանքով «աննշան վնասվել է երկու ինքնաթիռ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Ամենաշատ