News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 31
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն կրկին սպառնացել է «միջոցներ ձեռնարկել Հունաստանի դեմ, եթե վերջինս շարունակի զինել Էգեյան ծովում գտնվող իր կղզիները»։ Դրանք, Անկարայի խոսքով, պետք է ապառազմականացված մնան միջազգային պայմանագրերին համապատասխան, հաղորդում է AP-ը։

Չավուշօղլուի մեկնաբանությունները հաջորդել են Էգեյան ծովի Հռոդոս եւ Լեսբոս կղզիներում Հունաստանի զորավարժությունների մասին հաղորդագրություններին։

Աթենքն ասում է, որ իրենք պետք է պաշտպանեն կղզիները Թուրքիայի կողմից հնարավոր հարձակումից՝ նշելով, որ Թուրքիան զգալի զինված ուժեր ունի Թուրքիայի արեւմտյան ափին՝ հենց կղզիների դիմաց։

Ելույթ ունենալով իր ռումինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Չավուշօղլուն հերթական անգամ Աթենքին մեղադրել է պայմանագրերը «խախտելու» մեջ։

«Մենք չենք կարող լռել։ Հունաստանը պետք է հրաժարվի պայմանագրերը խախտելուց։ Մենք շարունակելու ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ինչպես իրավաբանորեն, այնպես էլ տեղում»,-հավելել է նա՝ նշելով, որ «եթե Հունաստանը խաղաղություն չի ուզում, ապա Թուրքիան կանի անհրաժեշտ ամեն ինչ»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ