News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի խորհրդարանը հաստատել է նոր քրեական օրենսգիրքը, որն արգելում է արտաամուսնական սեքսը եւ նախատեսում է մինչեւ մեկ տարվա ազատազրկման պատիժ, հայտնում է Reuters-ը։

Նոր օրենսգիրքը, որը կկիրառվի ինչպես ինդոնեզացիների, այնպես էլ օտարերկրացիների համար, արգելում է նաեւ չամուսնացած զույգերի համատեղ կյանքը։ Այն արգելում է նաեւ նախագահին կամ պետական կառույցներին վիրավորելը, պետական գաղափարախոսությանը հակասող տեսակետներ տարածելը եւ առանց ծանուցման բողոքի ակցիաներ անցկացնելը։

Օրենքներն ընդունվել են բոլոր քաղաքական կուսակցությունների աջակցությամբ։ Սակայն օրենսգիրքն ուժի մեջ չի մտնի երեք տարի, որպեսզի հնարավոր լինի ենթաօրենսդրական ակտեր մշակել։

Ներկայում Ինդոնեզիայում արգելված է ամուսնական դավաճանությունը, բայց ոչ մինչամուսնական սեքսը։

Ինդոնեզիայի զբոսաշրջության արդյունաբերության ղեկավարի տեղակալ Մաուլանա Յուսրանը ասել է, որ նոր օրենսգիրքը «լիովին հակաարդյունավետ է» այն ժամանակ, երբ տնտեսությունը եւ զբոսաշրջությունը սկսում են վերականգնվել համավարակից հետո: «Մենք խորապես ցավում ենք, որ կառավարությունը աչք է փակել դրա վրա։ Մենք արդեն մեր մտահոգությունն ենք հայտնել զբոսաշրջության նախարարությանը, թե որքան վնասակար է այդ օրենքը»,- ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ