News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները տեղավորվում են Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ տարածաշրջանում ազդեցության համար մղվող պայքարի տրամաբանության մեջ։ Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հասկացրեց, թե ինչով կարող է ավարտվել Արեւմուտքում ստորագրված այս կամ այն փաստաթուղթը, ինչպես նաեւ մատնանշեց Ռուսաստանի քայլերն այդ առումով։

Նա ակնհայտ համարեց, որ Մոսկվայի նյարդերը վաղ թե ուշ տեղի են տալու Արեւմուտքի հետ Ռուսաստանի առճակատման ֆոնին Հայաստանի իշխանությունների այս ու այն կողմ նետվելու պատճառով։ Կիվիրյանը կարծում է, որ Ադրբեջանը պատրաստ էր դրան եւ դիմեց Լաչինի միջանցքը փակելու առաջին փորձին։ «Դրանից հետո ռուս խաղաղապահները մի շարք ամոթալի հայտարարություններ արեցին, թե կուղղեն բնակավայրերի հայկական տեղանունները, ինչպես նաեւ, որ ադրբեջանցիների հետ այնտեղ որոշակի անցակետ կստեղծվի։ Ռուսաստանը դեռ չի հերքել այս ամոթալի հայտարարությունը»,- նշեց փորձագետը։

Նա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը անվանեց հակաարցախյան փաստաթուղթ, որը Ադրբեջանի համար ռազմական գործողություններ սկսելու օրինական հիմք է ստեղծել։ «Ուրիշ բան, որ հրադադարի փաստաթուղթը, որը ստորագրել է նաեւ Արցախի ներկայացուցիչը, հռչակագիրը խորը մոռացության է հանձնել։ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո այս փաստաթուղթը քաղաքական օրակարգ Փաշինյանը վերադարձրեց։ Լավրովի զայրույթը կարող է կապված լինել սրա հետ, քանի որ այս հռչակագրի վերակենդանացումը հակասում է նաեւ Մոսկվայի շահերին, որն ամենից շատ է այն խախտել՝ ճանաչելով Աբխազիան եւ Հարավային Օսիան, ինչպես նաեւ Ղրիմի եւ Ուկրաինայի իրադարձությունների շրջանակներում»,- ընդգծեց Կիվիրյանը։

Նա չբացառեց, որ Փաշինյանը լեգիտիմացրել է այս փաստաթուղթը ներքաղաքական պայքարի նպատակով, որպեսզի մեղքը կրկին բարդի նախորդ իշխանությունների վրա, սակայն Մոսկվայում կարծում են, որ Արեւմուտքն է նրան դրդել այդ քայլին, եւ դա ուղղված է Ռուսաստանի Դաշնության դեմ։ «Բաքուն, ինչպես 1990-ականներին, այսօչ եւս փորձում է օգտագործել Ալմա-Աթայի հռչակագրի առկայությունը քաղաքական օրակարգում եւ կտրուկ խստացրել է իր քայլերը՝ առաջին անգամ փակելով Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցիները կարող են նույնիսկ փորձել մտնել Ստեփանակերտ՝ վկայակոչելով Հայաստանի իշխանությունների գործողությունները»,- եզրափակեց վերլուծաբանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ