News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Էներգակիրների գնի սրընթաց աճով պայմանավորված՝ ԵՄ-ում 19 աստիճանի է իջեցվել Բրյուսելի ինստիտուցիոնալ շենքերի ջեռուցումը, գրել է Politico-ն։

Սա առաջ է բերել վեճեր հաստատություններում, քանի որ քիչ շարժվող պաշտոնյաները, որոնք ուշադիր հետեւում են ջերմաչափիչ սարքերին, վիճում են այն հարցի շուրջ, թե իսկապես տեղին են այս զոհողությունները։

«Ցուրտ է»,- ասել է ԵՄ ցրտից դողացող պաշտոնյաներից մեկը, որն աշխատում է Բերլամոյնթում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնատեղիում։ «Գրեթե բոլորը դժգոհում են։ Մենք հասկանում ենք, որ էներգետիկ ճգնաժամ է, բայց բավական անհարմար է նման պայմաններում աշխատելը»։

Նրանք, ովքեր դժգոհում են, բախվել են գործընկերների սառը արձագանքին։ «Ինչպե՞ս են համարձակվում դժգոհել, երբ Կիեւում մարդիկ էլեկտրականություն չունեն»,- ասել է երկրորդ պաշտոնյան, որն աշխատում է այդ շենքում։

Այս մասին ուղիղ հայտարարել են նաեւ ԵՄ-ի Բրյուսելում աշխատող այլ պաշտոնյաներ։ «Նրանք, ովքեր տեղեկացնում են, որ մրսում են, թուլություն են ցուցաբերում՝ ջերմաստիճանը կարգին վիճակում է»,- ասել է DG CONNECT-ի ներկայացուցիչը։

Ամբողջ քաղաքում գլխավոր տնօրենների աշխատավայրերում, ըստ էության՝ ԵՄ նախարարություններում, ջերմաստիճանն իջեցվում է, եւ եվրոկրատները տաք հագուստներ են հագնում՝ շարֆերից մինչեւ կոկորդը փակ հագուստներ՝ Էմանուել Մակրոնի ոճով։

DG REGIO-ում, որն զբաղվում է տարածաշրջանային քաղաքականությամբ, ջերմաստիճանն իջեցվել է Ցելսիուսի 16 աստիճանի, եւ դրա աշխատողները լրացուցիչ շարֆեր ու ժիլետներ են հագնում։ Պաշտոնյայի խոսքով՝ քաղաքացիական պաշտպանության եւ հումանիտար օգնության հարցերով գլխավոր տնօրինությունում, որտեղ ջերմաստիճանը 19-ից ցածր է, աշխատակիցներն սկսել են ԵՄ մակնիշով սվիտերներ կրել, որոնք նախատեսված են օտարերկրյա առաքելությունների համար։ Այնտեղ աշխատող պաշտոնյաների խոսքով՝ DG GROW-ում, DG HOME-ում եւ DG MOVE-ում նույնպես ցուրտ է։

Բայց ոմանք հպարտանում են, որ դիմանում են ցրտին՝ դա դիտարկելով որպես ԵՄ քաղաքացիների հետ համերաշխության ակտ, որոնք բախվում են էլեկտրաէներգիայի ցնցող հաշիվներին։

Բայց այս էներգախնայող միջոցները կարող են չարդարացված հետեւանքներ ունենալ։ Բերլամոյնթի պաշտոնյայի խոսքով՝ «գործընկերներն սկսում են չգալ աշխատավայր կամ մտածում են այն մասին, թե ինչպես էլեկտրական ջեռուցիչներ բերեն, որոնք, հաստատ, ոչինչ չեն անի էլեկտրախնայողության տեսակետից»։

DG MOVE-ի պաշտոնյան ասել է, որ հիասթափության մեծ մասը կապված է այն բանի հետ, թե ինչպես է արդարացվում ջերմաստիճանն իջեցնելը։ «Նշվում է այն մասին, որ տանն աշխատող մարդիկ ավելի շատ են նպաստում արտանետումների կրճատմանը (ինչը, առնվազն, կասկածելի է)»,- ասել են նրանք։

Ի դժբախտություն սառչող բյուրոկրատների, որոնք պետք է շաբաթը գոնե երկու անգամ աշխատավայր գան, նրանց արգելվել է էլեկտրական ջեռուցիչներ բերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ